Ժայռի մեջ կառուցված այս տնից բացվող տեսարանը կհիացնի յուրաքանչյուրին (լուսանկարներ)
ԼԱՅՖՀունաստանից երկու ճարտարապետ տան տպավորիչ դիզայն են ստեղծել: Նրանք տունն անվանել են Casa Brutale, գրում է marketium.ru-ն:
Տունը կառուցված է փայտից, ապակուց և բետոնից, վերջին բաղադրիչը պատկանում է «բրուտալիզմ» ճարտարապետական ոճին, որտեղից էլ նրանք վերցրել են անվանումը։ Ճարտարապետներն ինտեգրել են շքեղ տունը ժայռի մեջ՝ այդպիսով ստեղծելով խիստ, բայց հարմարավետ մի կառույց, որից հիանալի տեսարան է բացվում դեպի ծովը:
Ճարտարապետներ Լաերտիս Անտոնիոս Անդո Վասիլիուն և Պանտելիս Կամպուրոպուլոսն այս նախագիծը միասին են իրականացրել:
Տանիքը տան առաջին հարկն է, այնտեղ գտնվող լողավազանն օգնում է զովություն պահպանել տանը, իսկ ստորգետնյա հարկերի պատերը կատարում են յուրատեսակ բնական ջերմակարգավորում:










1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



