Հնդկական տաճարում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Կերալա նահանգում տաճարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի: Այս մասին հաղորդում է IANS գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 106 զոհի եւ 350 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է:
Դեպքը տեղի է ունեցել հրավառության նյութերի պատճառով: Դրանցից մեկի կայծն ընկել է պահեստի տանիքի վրա, որտեղ դյուրավառ այլ նյութեր են եղել: Հրդեհին հետեւած պայթյունի արդյունքում փլուզվել են ինչպես պահեստը, այնպես էլ հարակից այլ կառույցներ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, տեղի իշխանությունները հրավառության փառատոնի անցկացման թույլտվություն չէին տվել:
Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին դեպքի վայր է ժամանել:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



