Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող 36 զինծառայողների առողջական վիճակը կայուն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղում վիրավորված Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող 36 զինծառայողների առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը:
«Վիճակը կայուն է, որևէ փոփոխություն չկա, բուժումը շարունակվում է, հսկողության տակ են»,-Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Մուրացանի զինվորական հոսպիտալից:
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնել էր, որ 36 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ ծանր:
Հարցին, թե նախատեսվա՞ծ է այլ վիրավորներ բերել, հիվանդանոցից բացասական պատասխան տվեցին։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



