Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարտակերտում վերականգվում են հակառակորդի ռմբակոծությունից հետո վնասված տներն ու դպրոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր ադրբեջանական զինուժի ռմբակոծության տակ գտնվող Արցախի Մարտակերտ քաղաքում ենթակառուցվածքների վերականգման աշխատանքներն ընթացել են գնդակոծությանը զուգահեռ:

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վարդան Խաչատրյանը պատմեց, որ հրթիռներից մեկը 10 կիլովատ ժամ հզորությամբ լարերով երկու հենասյուն է գցել, սակայն քաղաքի էլեկտրականությունը վերականգվել է դրանից 30 րոպե հետո:

«Հակառակորդի անօդաչու սարքը շարքից հանեց նաև 35 կիլովատ ժամ հզորություն ապահովող հենասյունը, սակայն Մարտակերտում հրթիռակոծության հետևանքով ամենաշատը լույս չի եղել ընդամենը 2.5 ժամ: Թշնամին կրակել էր գազատար խողովակի վրա, 25 րոպեի  ընթացքում մենք կատարեցինք զոդման աշխատանքները, իսկ այդ պահին քաղաքը գնդակոծության տակ էր: Նաև ջրամատակարարման վնաս եղավ, իսկույն վերականգնեցինք: Մենք այ դ պատերազմական իրավիճակում ունեցել ենք հոսանք, ջուր, գազ, ոչ մի խնդիր չենք ունեցել»,- նշեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ գնդակոծության հետևանքով վնասներ է կրել քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը, կոտրված են շենքի բոլոր ապակիները: «Այս պահին այդ վերականգնողական աշխատանքները ընթանում են: Վնասվել է նաև 18 բնակելի տուն: Արդեն շինարարական կազմակերպություններն այդ տներում աշխատանքներ են իրականացնում: Մեր հասարակական սպասարկման տարածքի տանիքն է վնասվել, որին մենք անպայման անդրադառնալու ենք»,- ասաց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Վարդան Խաչատրյանը նաև նշեց, որ սկսել են Մատաղիս գյուղի դպրոցի պատուհաններն ու դռները վերականգնելու աշխատանքները, որը նույնպես վնասվել է հակառակորդի գնդակոծության հետևանքով:

«Մենք արդեն պատվիրել ենք պատուհաններն ու դռները, որոնք պետք է փոխվեն: Շինարարներն էլ արդեն դպրոցում չափումներն են անում, որպեսզի պատրաստեն դռներն ու պատուհանները: Հաշվարկված են Մատաղիս գյուղի ավերածությունները: Հիմա այնտեղ այնպիսի վիճակ է, որ մարդիկ կարող են վերադառնալ ու ապրել իրենց տներում: Հիմա մենք սպասում եք, որոշ ժամանակ անց կտանք վերադառնալու հրահանգը:

Այս պահին Մատաղիս գյուղում 43 մարդ է բնակվում: Շատ ուրախալի է, որ առանց մեր հրահանգի էլ կանայք վերադառնում են գյուղ: Հիմա մի փոքր էլ կսպասենք, կարծում եմ՝ մի քանի օրից Մատաղիսին կանդրադառնանք»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Մի քանի օր հակառակորդի գնդակոծության տակ է եղել նաև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, որտեղ այս պահին 25 մարդ է բնակվում: «Կանայք և երեխաներ Թալիշում հիմա չկան: Մնացել են այն մարդիկ, ովքեր անասուևներ ունեն, տներին են հետևում, Թալիշում էլ ապրում են ու միևնույն ժամանակ ծառայում են»:

Ինչ վերաբերվում է Մարտակերտ քաղաքին, ապա գնդակոծության ընթացքում քաղաքից տարհանում չի եղել: Եղել են մարդիկ, ովքեր իրենց ընտանիքներին ավելի ապահով վայրեր են տարել առանց ընդհանուր հրահանգի, սակայն հիմա աստիճանաբար բոլորը վերադառնում են:

Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ