Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հակառակորդի կողմից գնդակոծված Մատաղիսն աստիճանաբար վերականգվում է. տարհանված բնակչության մի մասը վերադարձել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Մատաղիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո աստիճանաբար վերականգնվում է, տարհանված մարդկանցից ոմանք արդեն վերադարձել են գյուղ: Արցախում գտնվող«Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Մատաղիս գյուղ, հետևել է ընթացող վերականÕ �նողական աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Մատաղիսի միջնակարգ դպրոցի տնօրեն, այս պահին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Աղաջանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տարհանված բնակչության մի մասն արդեն վերադարձել է գյուղ: «Նույնիսկ կանայք են սկսել վերադառնալ: Այս պահին արդեն 7-8 կին վերադարձել է: Մարդիկ կամաց-կամաց վերադառնում են: Մտավախություն, իհարկե, ունենք, որ հակառակորդը նորից կսկսի ռմբակոծել գյուղը, բայց մեր հողն ու ջուրն է, մենք պետք է այստեղ լինենք»,- նշեց նա:

Գեղամ Աղաջանյանը, ով ժամանակավորապես ստանձնել է նաև գյուղապետի պարտականությունները, քանի որ Մատաղիսի գյուղապետը հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորվել է ու բուժվում է Ստեփանակերտում, պատմեց, որ ռմբակոծությունից հետո գյուղում էլեկտրանականություն չկար, սակայն արդեն երեք օր է, ինչ էլեկտրականությունը վերականգնվել է:

Հակառակորդի  կողմից գնդակոծության հետևանքով վնասվել է նաև դպրոցի շենքը: Գեղամ Աղաջանյանը նկատեց, որ այս պահին դպրոցի շենքի վերականգման աշխատանքներն են սկսել՝ վստահեցնելով, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ աշխատանքները կավարտվեն: «Աշխատանքն արդեն սկսել ենք: Լավ սկիզբը գործի կեսն է: Ամենաշատը երեք օրվա ընթացքում այս աշխատանքները կավարտենք ու պատրաստ կլինենք դասերը սկսելուն»,- ասաց Գեղամ Աղաջանյանը:

Մատաղիսում այս պահի դրությամբ 45 մարդ է բնակվում: Գյուղի ընդհանուր բնակչության թիվը՝ ժամանակավոր բնակչության հետ միասին 600 է:

Մատաղիսի բնակիչ Շահեն Սահինյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը երբեք գյուղը չի լքել ու չի էլ պատրաստվում լքել: «Ես մասնակցել եմ արցախյան ազատամարտին, միշտ եղել եմ Արցախում: Այս ծանր օրերին չեմ լքել հարազատ գյուղս ու չեմ էլ լքելու: Սա մեր հողն ու ջուրն է, այստեղից գնալու տեղ չունենք, հակառակորդին էլ թույլ չենք տալու մեկ մետր անգամ առաջ գալ»,- ասաց Շահեն Սահինյանը:

Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ