Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մատաղիսի գյուղապետը ներկայացրել է ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանանական զինուժի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորված Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են ադրբեջանցիները ռմբակոծության ենթարկել Արցախի Մատաղիս գյուղը:

Ստեփանակերտում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանի հետ, ով ներկա պահին բուժվում է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում: Նա պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմից կրակոցները չէին դադարում, իսկ առավոտյան ժամը 06:30-ի մոտակայքում իմացել է, որ հակառակորդը ռմբակոծում է հարևան Թալիշ գյուղը:

«Ես անմիջապես մեքենայով դուրս եկա գյուղ, որպեսզի արագ կազմակերպեմ բնակչության տարհանումը: Երբ արդեն գյուղի կենտրոնում էի, կանգնեցրեցի մեքենան, զրուցում էի համագյուղացիների հետ, երբ մեր գյուղի վրա եկավ առաջին արկը: Ես տղերքին անմիջապես հորդորեցի նստել մեքենաներն ու գյուղից որքան հնարավոր է արագ հանել երեխաներին ու կանանց: Ես էլ իմ մեքենան նստեցի, դեռ մի քանի մետր էի առաջ շարժվել, երբ երկրորդ արկը եկավ գյուղի վրա: Այդ արկը հետևի կողմից կպավ իմ մեքենային, դրա բեկորներից էլ ես վիրավորվեցի»,- նշեց Անդրեասյանը:

Նա պատմեց, որ հիշում է՝ վիրավորվելուց հետո մեքենայից դուրս է եկել, ընկել գետնին, գլուխն արնահոսել է: «Այդ պահին հակառակորդն անընդհատ կրակի տակ էր պահում գյուղը, տարբեր տեղեր արկեր էին պայթում: Ես անմիջապես զանգեցի բնակիչներին, հայտնեցի, որ վիրավոր եմ, հետո սողեսող գնացի մոտակայքում ապրող իմ ընկերներից մեկի տուն: Հետո, երբ կրակոցները դադարեցին, իմ ընկերներից մեկն ինձ հասցրեց Ստեփանակերտի հիվանդանոց: Դրանից հետո բնակիչները, մեկը մյուսին իմաց տալով և օգնելով, երեխաներին և կանանց տարհանել են գյուղից»,- պատմեց գյուղապետը:

Անդրեասյանը հայտնեց նաև, որ Մատաղիսից ևս երկու հոգի վիրավորվել են հակառակորդի ռմբակոծության հետևանքով: Նրանցից մեկը Կամո Աբրահամյանն է, ով ևս բուժում է ստանում Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, իսկ մյուսը Անդրանիկ Առաքելյանն է, ով վիրավորվել է զորամասում աշխատելու ընթացքում:

Նա վստահեցրեց, որ ապաքինվելուց հետո անպայման գյուղ է վերադառնալու: «Պարզ չի՞, որ պետք է վերադառնամ: Մենք որ մեր գյուղ չվերադառնանք, ո՞վ պետք է վերադառնա: Ոչ ոք չի կարող ասել, որ գյուղից տարհանված բոլոր բնակիչները կվերադառնան, բայց հաստատ կարող եմ ասել, որ իմ վերադառնալուց շատ բան է կախված»,- հավելեց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Մատաղիսի բնակիչներից որևէ մեկն Արցախից դուրս չի եկել: Բնակչության մի մասը գտնվում է Արցախի տարբեր գյուղերում, մի մասն էլ Ստեփանակերտում: Զավեն Անդրեասյանը նշեց, որ այս պահին Մատաղիսում իրականացվում են համապատասխան վերականգնողական աշխատանքներ:

 

 

Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»