Ինչ է լինում օրգանիզմի հետ Կոկա-կոլա խմելուց մեկ ժամ անց
ԼԱՅՖԵրբեւէ մտածե՞լ եք, թե ինչ է լինում ձեր օրգանիզմի հետ այն բանից հետո, երբ Կոկա-կոլա եք խմում։ Դեղագործ Նիրաժ Նայկը կազմել է կոլայի ազդելու ժամանակացույցը։ Նա պնդում է, որ խմելուց 10 րոպե անց օրգանիզմում շաքարային հարված է լինում՝ 10 գդալ շաքար է մտնում օրգանիզմ։ Հենց դրա համար էլ այն երբեմն քաղցր թմրամիջոց են անվանում։ 20 րոպեից օրգանիզմում շաքարի մակարդակն ընկնում է։ Դա առաջանում է ինսուլինի կտրուկ առաջացմամբ։
Լյարդն արձագանքում է եւ ավել շաքարը ճարպի վերածում։ 40 րոպեից օրգանիզմը սկսում է ընդունել կոլայում առկա կոֆեինը։ Արյան ճնշումը բարձրանում է, լյարդը ավելորդ շաքարն արյան մեջ է լցնում։ 45 րոպեից կոլան հասնում է ուղեղի հաճույքի կենտրոնին եւ դուք բարձր տրամադրություն եք ունենում։ 60 րոպեից կոլայում առկա ֆոսֆորաթթուն չեզոքացնում է կալցիումը, մագնիումն ու ցինկը ձեր աղիներում, ինչն էլ նպաստում է, որպեսզի ձեր ատամները ու ոսկորները դանդաղ վնասվեն։
Պատրաստեց Past.am-ը:
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



