ՄԽ համանախագահները վրդովված են զոհվածների մարմինների անդամահատման փաստերից
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում: Այս մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկյացուցիչների հետ եւ ուղարկել ենք նրանց բոլոր տվյալները ճշտելու համար: Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում՝ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել է նա:
Նշենք, որ Ղարաբաղի հարցով միջնորդները մինչեւ Երեւան այցելելը եղել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում: Երեւանում նրանց դիմավորել են բողոքի ցույցերով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



