Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ կազմից Թուրքիային բացառել չի պլանավորվում
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ նախատեսված չեն։ Այս մասին ապրիլի 9-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Անդրադառնալով հարցին, թե պլանավորվում է արդյոք ԵԱՀԿ ՄԽ կազմից Թուրքիային բացառելը, ամերիկացի դիվանագետը հիշեցրեց, որ շաբաթվա սկզբին Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպումը, եւ վերջին շրջանում առաջին անգամ համատեղ, շատ խիստ հայտարարություն է ընդունվել՝ կոչ անելով շարունակել բանակցային գործընթացը, որը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը։
«Թուրքիան միացել է այդ հայտարարությանը եւ դրել իր ստորագրությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր անդամներ, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



