Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի և Հայաստանի ԱԺ հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների պետական-իրավական հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից ապրիլի 2-5-ը Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է. 

«2016 թվականի ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ),  Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահամանամերձ եւ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) տիպի հրթիռահրետանային կայանք եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152մմ հրանոթներ), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր: Անվտանգության խնդիրներից ելնելով տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները:  Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:

Նույն օրերին ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն իր վրա է վերցրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, որը ձեռնարկել է հնարավոր միջոցները՝ կասեցնելու ռազմական լայնածավալ հարձակումը:

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ուսումնասիրելու և դրանց արդյունքներն, ընդունված կարգով, միջազգային հանրությանը ներկայացնելու համար»:

Մեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըԲարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակիցԽաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «ՓաստՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը 53-ամյա կինը ծննդաբերելիս մահացել է Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ»Նախկին ամուսնու կողակիցը երեխայի մոր ընկերուհին է, նա՞ է ծեծել երեխային․ նոր մանրամասներ ահասարսուռ դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանՈ՞ր տարիքից երեխաները կընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Ժաննա Անդրեասյան«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»Այն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում ենԱռողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»Լույս չի լինելուՓաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»«Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ»Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»Պակիստանը ռմբակոծել է Քաբուլի կենտրոնը Ղրիմում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը. հարուցվել է քրեական գործ Իրանին մնացել է իր հրթիռային պաշարների 8%-ը. Թրամփ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ uպառնալիքներին հակազդելու համար․ Կայա Կալաս Չինաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարել Մոջթաբա Խամենեին առողջ է. Իրանի ԱԳՆ Արդեն ընտրել եմ «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմը․ Գվարդիոլա Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ ԹամազյանՌուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԷմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս պшտերազմը․ մենք չենք զիջելու․ Փեզեշքիան Ինչպե՞ս կկատարվի բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկը. Ավանեսյանը ներկայացրել է մանրամասներ Ստեղծել ենք աշխատավարձի հաշվարկման հաշվիչ. Ավանեսյան Նախարարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ դպրոցներում որպես օտար լեզու պարսկերենի ուսուցմանը Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի«Նոան» հաղթել է «Շիրակին»՝ մոտենալով լավագույն քառյակին