Դեռահաս աղջիկները սպանել են մի կնոջ եւ սելֆի արել նրա դիակի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանական Լիդս քաղաքում 14 եւ 13 տարեկան աղջիկները մեղավոր են ճանաչվել կնոջ դաժան սպանության մեջ։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել կնոջը, սպանել, ապա սելֆի են արել իրենց զոհի ֆոնին։ Տեղի դատարանը դեռահաս աղջիկներին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչպես պարզվել է, աղջիկները սպանել են 39-ամյա Անջելա Ռայտսոնին, նրան սպանել են սեփական բնակարանում։ Կնոջը դանակահարել էին 70 անգամ եւ 54 անգամ էլ տարբեր առարկաներով հարվածել են նրան։
Ինչպես պարզել են ոստիկանները, աղջիկները հարբելիս են եղել 39-ամյա կնոջ հետ, ով ալկոհոլիկ էր, ապա խմելուց հետո նրանք գազանաբար սպանել են կնոջն ու սպանելուց հետո ֆոտոսեսսիա իրականացրել նրա դիակի հետ։ Սպանությունից հետո նրանք չեն փորձել փախչել, այլ հակառակը, արյունոտ հագուստով գնացել են ընկերներին այցելելու։ Պարզվել է նաեւ, որ աղջիկներից մեկը 11 տարեկանից թմրամոլ է։
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



