Սերգեյ Լազարեւը ուշաթափվել է բեմի վրա՝ համերգի ժամանակ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը ուշաթափվել է հենց բեմի վրա՝ համերգի ժամանակ։ Երգչի գլուխը պտտվել է, նա ընկել է ու կարճ ժամանակով կորցրել գիտակցությունը։ Երգչի շոուի պարողներն օգնել են, ուշքի բերել նրան ու տարել հետնաբեմ։ Համերգին ներկաները սկզբում չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, երբ երգիչն ընկել է, հանդիսատեսը շարունակել է ծափահարել՝ մտածելով, որ դա շոուի մաս է։
Երգչի համար շտապօգնություն ե կանչել, Լազարեւը ստիպված հետաձգել է համերգը։ Ավելի ուշ երգիչը մեկնաբանել է տեղի ունեցածը։ Լազարեւն ասել է, որ ուշաթափության պատճառը եղել է այն, որ ինքը «Եվրատեսիլին» ներկայանալու համար շատ ջանքեր է գործադրում եւ ուժասպառ է եղել։ Նա ներողություն է խնդրել հանդիսատեսից ու ասել, որ համերգը կկայանա օրեր անց։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



