Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու Շոտլանդիայում իրավունք ունեն որոշելու իրենց սեփական ճակատագիրը, Արցախում` ոչ. ՀՀ-ն նպաստելու է ԼՂՀ ճանաչմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետությունն անելու է ամեն ինչ, որպեսզի բանակցությունների միջոցով հասնի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք վերահաստատել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ա նվտանգության երաշխավորն է ու անելու է ամեն ինչ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում` Մադրիդյան երեք սկզբունքների հիման վրա: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը, իսկ ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին ի պատասխան, թե այսօր զինադադարի հաստատումն ավելի շատ որ կողմի համար է շահեկան` ՀՀԿ խոսնակը նշեց, որ այն շահեկան է բոլորի համար, քանի որ մերժելի է խնդրի ռազմական լուծումը: «Ինչպես իրավացիորեն նշել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, Ղարաբաղի ժողովրդի պայքարը ուրիշների տարածքը գրավելու մեջ չէ, այլ իր սեփական ճակատագիրը որոշելու մեջ է. ապրել անկախ ու ժողովրդավար երկրում»,-ասաց Շարմազանովը` հավելելով. «Ռազմական էսկալացիան անցանկալի հետևանքների կարող է բերել: Պատերազմը վատագույն լուծումն է: Մենք պատերազմ չենք ուզում, մենք պաշտպանում ենք մեր քույրերին ու եղբայրներին, որպեսզի նրաք կարողանան ապրել անվտանգ երկրում»:

Անդրադառնալով ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը` Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ հանրապետության նախագահը նշել է, որ հայկական կողմը դեմ չի լինի այդ որոշմանը, եթե համապարփակ լուծում առաջարկվի, իսկ ուժերի տեղակայումն էլ լինի գործոններից մեկը: ՀՀԿ ներկայացուցչի դիտարմամբ` պետք է հասկանալ ու լուծել խնդրի պատճառները, ոչ թե հետևանքները, ինչպես Ադրբեջանն է անընդհատ պնդում: «Ադրբեջանն անընդհատ խոսում է հետևանքների վերացման մասին, մինչդեռ խնդրի պատճառն այն է, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքից օգտվելով ցանկանում է իրականացնել ռեֆերենդում, որի արդյունքում կորոշի ապրել անկախ: Ինչու Շոտլանդիայում ունեն ռեֆերենդումի իրավունք, Արցախում` ոչ: Խոսքը կարգավիճակին է վերաբերում»,-հավելեց նա:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան