Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թալիշում մնացած բնակիչները փորձում են վերականգնել գյուղի էլեկտրականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում ադրբեջանական զինուժի վայրագություններից հետո  բնակչության մեծ մասը շարունակում է տարհանված մնալ, սակայն կան մարդիկ, ովքեր գյուղում են մնացել ու շարունակում են ապրել առօրյա կյանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ընդ գծեց, որ այս պահին դեռ վաղ է մտածել գյուղի բնակչությանը հետ բերելու, վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելը: «Կարծում եմ, դեռ վաղ է մտածել այն մասին, որ ամեն ինչ հանդարտվել է ու բնակչությանը հետ բերել, վերականգնողական աշխատանքներ սկսել: Դեռ չգիտենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ գյուղում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելն ապագայի հարց է»,- նշեց Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ բնակչության մեծ մասը՝ հատկապես կանայք և երեխաները տարհանված են, բայց կան տղամարդիկ, որ մնացել են: «Ամեն դեպքում, որոշակի աշխատանքներ անում ենք: Օրինակ, սկսել ենք թաղել հակառակորդի կրակոցների հետևանքով սատկած կենդանիներին, մաքրել գյուղի փողոցները: Նաև փորձում ենք էլեկտրականությունը վերականգնել, որովհետև ապրիլի 2-ից հետո գյուղում լույս չունենք»,- ասաց գյուղապետը:

Վիլեն Պետրոսյանը նաև հայտնեց, որ ապրիլի 7-ին գյուղում հանգիստ է եղել, հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի եղել: «Այսօր էլ դեռևս հանգիստ է, բայց չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Եթե ցանկանան կրակել, ինձանից չեն հարցնելու: Մենք էլ զգոն ենք, շատ լավ գիտենք, որ ամեն ինչ կարելի է սպասել հակառակորդից»,- ընդգծեց Պետրոսյանը:

Ապրիլի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը և ֆոտոթղթակիցը կլինեն Արցախի Մատաղիս և Թալիշ համայնքներում, կներկայացնեն նյութեր և լուսանկարներ այդ գյուղերից,  որոնք հակառակորդի կողմից ամենաշատն են ենթարկվել ավերածությունների և մի քանի օր եղել են կրակի տակ:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց ապրիլի 2-ին մի քանի ժամով հաջողվել է Արցախի Հանրապետության Թալիշ գյուղ ներխուժել, գյուղն ավերածությունների են ենթարկել՝ թալանելով ու ավերելով տները: Նրանք նաև դաժանաբար սպանել են գյուղի երեք բնակիչների, որոնց չի հաջողվել ժամանակին տարհանել:

 

Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՎրաստանը արտաքսել է 78 օտարերկրացու, այդ թվում՝ հայերիՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Գործարան, որտեղ մշտապես աշխատում է ընդամենը... 16 մարդ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՐՏԻ). Հայաստանը հրաժարվել է մասնակցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ հանրաքվեին. «Փաստ»Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութԵրկրին ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»Մեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըԲարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակիցԽաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «ՓաստՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը 53-ամյա կինը ծննդաբերելիս մահացել է Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ»Նախկին ամուսնու կողակիցը երեխայի մոր ընկերուհին է, նա՞ է ծեծել երեխային․ նոր մանրամասներ ահասարսուռ դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանՈ՞ր տարիքից երեխաները կընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Ժաննա Անդրեասյան«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»Այն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում ենԱռողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»Լույս չի լինելուՓաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»«Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ»Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»Պակիստանը ռմբակոծել է Քաբուլի կենտրոնը Ղրիմում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը. հարուցվել է քրեական գործ Իրանին մնացել է իր հրթիռային պաշարների 8%-ը. Թրամփ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ uպառնալիքներին հակազդելու համար․ Կայա Կալաս Չինաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարել Մոջթաբա Խամենեին առողջ է. Իրանի ԱԳՆ Արդեն ընտրել եմ «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմը․ Գվարդիոլա Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ ԹամազյանՌուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ Ալեքսանյան