Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայերը քիչ են, բայց միշտ ուժեղ կլինեն, եթե միասին լինեն. իտալական Rai News 24-ի ռեպորտաժը շփման գծից (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.

Իտալական RAI NEWS 24 հանրային լրատվական հեռուստաալիքի թղթակից Աննամարիա Էսպոզիտոն ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ, ինչպես նշում է հեռուստաալիքը, իրավիճակը լարված է մնում։

Էսպոզիտոն Ստեփանակերտից ուղևորվում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ։ Ռեպորտաժում երևում են դեպի շփման գիծ տանող ճանապարհը, ռազմական մեքենաները, ավտոշարասյանը ողջունող զինվորները... Լրագրողը նշում է, որ զինվորականների թվում կան շատ կամավորներ, շատերը երկարաձգում են երկու տարվա իրենց պայմանագիրը և շարունակում ծառայել բանակում։

Հասնելով շփման գիծ՝ լրագրողը նշում է, որ առջևում երկու կողմերի միջև գտնվող չեզոք գոտին է։

«Այսօրվա օրը, սակայն, հատուկ օր է զինվորների համար, ովքեր այստեղ են մնում օրուգիշեր»,- ասում է լրագրողը՝ հավելելով, որ նրանց ողջունելու է եկել հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Ես այստեղ եմ, որովհետև ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող լինել։ Բոլոր հայերը ցանկանում են աջակցել իրենց երկրին»,- ասում է Նազենի Հովհաննիսյանը։

Լրագրողը հարցնում է, թե ինչ է կարծում Բաքվում տեղի ունեցած ցույցերի մասին, որտեղ ցուցարարները պնդում են, որ «Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ»։

Հաղորդավարուհին լրագրողի հարցին ի պատասխան նշում է, որ Ադրբեջանն այս հողի տերը չէ, «եթե Խորհրդային միությունը սխալ է գործել, չենք կարող միշտ վճարել դրա համար»։

«Երիտասարդները, որոնք մասնակցում են ցույցերին, չեն տեսել պատերազմը և չգիտեն ողջ պատմությունը»,-ասում է նա և հավելում, որ թեկուզ հայերը քիչ են, բայց միշտ ուժեղ կլինեն, եթե միասին լինեն։

Զինվորները լրագրողին պատմում են, որ հրադադարի հայտարարումից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել և պատմում են ապրիլի 2-4-ը ծանր ընդհարումների մասին։ Նրանք ավելի ուշ՝ հրադադարից հետո արդեն հրաման են ստացել չպատասխանել, անգամ, երբ սադրանքներ են տեղի ունենում։ Զինվորները պատմում են լրագրողին, որ վիրավորներ ու զոհեր են ունեցել շփման գծի ողջ երկայնքով:

Շփման գծից հեռուստաալիքի լրագրողական թիմը Ստեփանակերտ է վերադառնում ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։ Թևան Պողոսյանը ճանապարհին ցույց է տալիս Շուշիի և Ստեփանակերտի դիրքը և բացատրում, որ քաղաքի բնակչությունն աշխարհագրական դիրքի պատճառով տարբեր կողմերից ադրբեջանցիների հարձակման թիրախում էր հայտնվել դեռ պատերազմի ժամանակ: Լրագրողը հիշեցնում է, որ օրերս հրադադարի հայտարարումից առաջ Ադրբեջանը սպառնացել է ռմբակոծել Ստեփանակերտը:

«Անգամ եթե տարիներ պահանջվեն, միակ լուծումը բանակցություններն են և ոչ երկու կողմից զոհվող երիտասարդ զինվորները», -ասում է Թևան Պողոսյանը լրագրողին:

Տեսանյութը` այստեղ։

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել Կարապետյան