Աբրահամ-Շտիգլից հաջորդ մենամարտը կկայանա 2017թ.
ՍՊՈՐՏՀայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոր պայմանագիր է կնքել Sauerland Event պրոմուոթերական ընկերության հետ:
Ինչպես հաղորդում է Boxingscene-ը, միջին քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը կկայանա 2017թ.: Ըստ կայքի, Աբրահամը ստորագրել է համաձայնագիրը, որպեսզի կարողանա 5-րդ անգամ մենամարտել Ռոբերտ Շտիգլիցի հետ:
«Ցանկանում եմ իմ երկրպագուներին եւ իմ թիմին հավաստիացնել, որ ես դեռեւս գտնվում եմ բարձր մակարդակի վրա: Ես ստորագրել եմ այս պայմանագիրը, որպեսզի հաղթեմ Շտիգլիցին»,- ասել է Աբրահամը:
«Շտգլիցի հետ վերջին մենամարտի ժամանակ Աբրահամի փայլուն նոկաուտը փաստեց, որ նա աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է միջին քաշային կատեգորիայում»,- նշել է պրոմոութեր Կալլե Սաուերլանդը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



