Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լևոն Զուրաբյանին ապշեցրել են մարտական գործողությունների հետևանքով ոտքերը կորցրած զինվորի ոգին ու ժպիտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեր բանակը, մեր տղաները ռազմաճակատում կռվեցին հերոսաբար, վերցրեցին առաջին հարվածը հետ մղելու ամբողջ բեռն իրենց վրա` ցավոք տալով նաև զոհեր». սրանք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքերն են, որոնք նա արտահայտեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ` նշելով, որ ձեռնպահ կմնա այս օրերին քննադատություն հնչեցնել իշխանությունների հասցեին: «Ահավոր ծանր փորձություն էր մեզ համար Ադրբե ջանի կողմից ապրիլի մեկի գիշերը սանձազերծած ագրեսիան, որին ազգովի հետևում էինք: Մեր զինվորները հերոսաբար կռվեցին ու անմիջական վտանգը չեզոքացրին: Այս մի քանի օրերին մեր ազգը ցույց տվեց իր լավագույն որակները, նա ապահովեց անհրաժեշտ միասնակությունը, ոգին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ խորապես տպավորված է վիրավոր զինվորներին իրենց այցելության մի դրվագից:«Զինվորներից մեկի համար, ում ոտքերը ամպուտացված էին, այդ տեղեկությունը որևէ կերպ համեմատելի չէր ոգու այն արտահայտության ու ժպիտի հետ, որ կար նրա դեմքին: Նա հասկանում էր, որ ինքը կատարել է իր պարտքը հայրենիքի առաջ ու դա իրեն հանգիստ ու երջանիկ էր դարձնում: Ինձ համար այդ օրերի ամենակարևոր խորհրդանիշներից մեկը հենց դա է, որ մեր զինվորներն առանց վախի, առանց տատանվելու գնացին ու կատարեցին իրենց պարտքը, շատերը կորցրեցին իրենց կ յանքը, շատերը` առողջությունը, բայց նրանք երջանիկ են, որ ամեն ինչ արեցին հայրենիքի համար: Ես դա համարում եմ մեծագույն որակ»,-շեշտեց Լևոն Զուրաբյանը:

Պատգամավորը զինվորներին մաղթեց առողջություն, լավ ծառայություն, բայց քաջություն և մարտական ոգի չմաղթեց ավելորդ անգամ` նշելով, որ նրանք ցույց են տվել, որ դրանք ունեն: «Նրանք պետք է վստահ լինեն, որ յուրաքանչյուր հայ ամեն ինչ կանի` աջակցելու, զորացնելու, սատարելու նրանց մինչև վերջ իրենց ծառայությունը կատարելու համար»,-ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնիդարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղբնակիչների: Հայկական կողմը 44 կորուստ ունի, 21 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային ՂարաբաղիՊաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնելվերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ուվիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծումդադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերածպայմանավորվածության համաձայն: 

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել Կարապետյան