Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հայտարարությունը ստորագրել են հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլը և դեմոկրատ Ֆրենկ Փալոունը: Նամակում կոչ է արվում հստակորեն դատապարտել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունները, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին և անհապաղ օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Կոնգրեսականները նաև կոչ են արել ԱՄՆ նախագահին պետական դեպարտամենտից փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի բնակչության կրած վնասները:

«Ադրբեջանի հարձակումները ցույց են տալիս նախագահ Ալիևի քայքայիչ ագրեսիայի տեսակը, որն ուղեկցվում է պատերազմի վերսկսման սպառնալիքներով, հակահայկական ատելության խթանմամբ և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ: Այս հարձակումները ցույց են տալիս նաև Ալիևի երազանքը` գործել միջազգային անպատժելիության մեջ, որն էլ դրսևորվեց Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած և շատ անհրաժեշտ Ռոյս-Էնգել առաջարկների մերժմամբ»,- նշված է նամակում:

Նույնատիպ բովանդակությամբ և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչով կոնգրեսականները մեկ այլ նամակ էլ հղել են Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի համանախագահներ Քեյ Գրենգերին և Նիտա Լոուիին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԳրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք:

Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 36 կորուստունի, 21 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8 անօդաչու սարք, 1 ՄՄ21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:

Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»