Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուկրաինան չի ասել Ադրբեջանին՝ մենք զինվորական աջակցություն կցուցաբերենք. Անդրանիկ Մանուկյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է պաշտոնական Կիևի դիրքորոշումը «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու վերաբերյալ»:

Այդ մասին հաղորդում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը: Հաղորդագրության համաձայն՝ երկու նախագահներն իրենց անհանգստությունն են արտահայտել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և «համակարգել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ գործողությունները միջազգային կազմակերպությունների շրջանակներում»:

Past.am-ը կապ հաստատեց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյանը հիշեցրեց, որ Ուկրաիան ունի տարածքային ամբողջականության խնդիր՝ կապված Ղրիմի, Դոմբասի հետ, նրանք միշտ այդ հայտարարություններն անում են: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ աշխարհում չկա նախադեպ, որ դեսպանն ազդեցություն ունենա նախագահի հայտարարության վրա: Ա.Մանուկյանը հավելելեց, որ, բնականաբար, կօգտագործի դիվանագիտական խողովակները՝ որոշակի գործընթաց ծավալելու համար: «Ես ուղարկել եմ Հայաստան նրանց արտգործնախարարի՝ Կլիմկինի հայտարարությունը:

Հայտարարության մեջ կոչ է արվում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ուկրաինան չի ասել Ադրբեջանին՝ մենք զինվորական աջակցություն կցուցաբերենք»,- նշեց դեսպանը: Ամենակարևորը, ըստ Մանուկյանի, այն է, որ այս օրերին շատ ուկրաինացիներ հայերի կողքին են, գալիս և հայտնում են իրենց աջակցության մասին:

Անդրադառնալով դեսպանատան և համայնքի աշխատանքներին՝ Մանուկյանն ասաց. «Եթե կապեր և ծանոթներ ունեք, ապա կարող եք հարցնել՝ ի՞նչ է կատարվում այստեղ, ի՞նչ ենք անում մենք: Հայ համայնքը մեծ աշխատանք է անում: Մարդկանց հայրենասիրական ոգին է բարձրացել, այստեղ գոյացել են հերթեր մարդկանց, որոնք ուզում են գնալ և մասնակցել կռվին: Արդեն 27 մարդ այստեղից տեղափոխվել է Ղարաբաղ: Նրանք արմատներով ղարաբաղցի են, ժամանակին հայտնվել են Ուկրաինայում: Մարդիկ իրենց ցանկությամբ,իրենց միջոցներով գալիս են Հայաստան: Նրանք ասում են՝ Հայաստանը մեր երկիրն է, մենք ամեն ինչ կանենք, որ պաշտպանենք: Նաև ասեմ, որ Թուրքիան և Ադրբեջանը չկարողացան խանգարել,որ Ուկրաինայի իշխանությունները մեզ թույլ տան կազմակերպել անցյալ տարի Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված միջոցառումներ:Մենք հսկայածավալ միջոցառումներ արեցինք: Տեսնեիք, թե ինչեր էր գրում ադրբեջանական մամուլը, որ Ուկրաինան դեմքով շրջվել է դեպի Հայաստան և այլն»:

Լևոն Փանոսյան

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում