Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՌԴ-ն պատրաստ է օգտագործել իր ողջ ազդեցությունը ԼՂ խնդրի կարգավորման համար. Մեդվեդև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած էսկալացիան: «Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, և խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետը:

Ռուսաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: «Կարևոր է, որ հակամարտության գոտում հրադադարը պահպանվի  և հարցը լուծվի քաղաքական գործընթացի միջոցով, դիվանագետների օգնությամբ, այլ ոչ թե զինուժի,  որպեսզի մարդիկ չզոհվեն: Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության քաղաքական լուծման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի բացառվի նաև հակամարտության թեժացումը, քանի որ այն լի է վտանգավոր ռիսկերով»,- ասաց նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք:

Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:

Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ ՀայաստանումԻրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար Տղաս զnhվել ա, հիմա ամեն ինչից կտրված ենք․ ուր դիմում ենք՝ գնդակի պեu տշnւմ են․ քաղաքացին՝ Փաշինյանի Եղանակը կփոխվիՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Ո՞րն է ավելի ճիշտ՝ ֆրանսիակա՞ն, թե՞ հունահռոմեկան ըմբշամարտ. «Փաստ»Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Բժիշկները փրկել են կենցաղային քիմիական նյութերով թունավորված երեխայինԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը խնդիրներ ունի Իշխանության սնման աղբյուրը ագրեuիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է․ Տիգրան Աբրահամյան Բռնաբարnւթյան զnh դարձած 25-ամյա իսպանուհի Նոելիա Կաստիլյո Ռամոսը էվթանազիայի միջոցով մաhացել է 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանՄոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Վթար, Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada» և «Ford», վիրավnր կա․ Shamshyan «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Արևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»Երբ է նշվելու Ծաղկազարդի տոնըԱղոթք նեղության ժամին Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հшնցագործությունների համար․ Արաղչի Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին Իրանն արձագանքել է ՄԱԿ-ի խնդրանքին՝ թույլատրելով մարդասիրական բեռների անցումը Հորմուզի նեղուցով Ռաֆինյան բաց կթողնի 5 շաբաթ Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ