Սասուն Միքայելյանը վերսկսել է քարոզարշավը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը որոշում է կայացրել այսօրվանից վերսկսել նախընտրական քարոզչությունը։
Նշենք, որ օրեր առաջ Սասուն Միքայելյանը դադարեցրել էր իր նախնտրական քարոզչությունը՝ փոխարենը զբաղվելով Արցախ մեկնելու համար իր ջոկատում կամավորներ հավաքագրելով:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կկայանան ապրիլի 17-ին, եւ Սասուն Միքայելյանի հետ միասին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, Ազգային ժողովի փորձագետ Արթուր Միսակյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



