Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրա որոշումից հետո մեր տանը լռություն էր. Արաքսյա Մելիքյանն՝ ամուսու Արցախ մեկնելու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է .

Այսօր՝ ապրիլի 7-ին, երբ նշվում է «Մայրության եւ գեղեցկության» օրը, դերասանուհի Արաքսյա Մելիքյանն իր տոնը կանկացնի երկու բալիկների հետ. ամուսինն այսօր իր կողքին չի լինի, բայց Արաքսյան դրանից չի սրտնեղում, քանի որ ամուսինը՝ դերասան Անդրանիկ Զաքարյանը, վերջին օրերին ավելի կարեւոր գործով է զբաղված, նա գտնվում է Արցախում՝ փորձելով որեւէ կերպ օգտակար լինել:

«Երկու օր առաջ առավոտյան առանց ինձ հետ որեւէ բան քննարկելու ամուսինս սկսեց հավաքել իրերը, երբ հարցրի, թե ուր է գնում, ասաց՝ որոշել է ու մեկնում է Ղարաբաղ: Դրանից հետո կրկին ոչինչ չքննարկեցինք, նրա այդ որոշումից հետո մեր տանը լռություն էր: Իհարկե, ինձ համար անակնկալ էր, մենք մինչ այդ չէինք խոսել այդ մասին, բայց ընդիմանալ էլ չէի կարող, քանի որ նա ճիշտ որոշում էր կայացրել»,- Life.panorama.am-ին պատմեց Արաքսյան ու շարունակեց.

«Անդրանիկն Արցախ գնացել է իր ընկեր բժիշկ Հայկ Բալայանի խմբի հետ, նրանք այնտեղ են բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով. հուսամ օգտակար կլինեն»:

Արաքսյան մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ամուսնու այս որոշումն իրեն չի անհանգստացրել, բայց երբ իմացել է, որ Անդրանիկը փորձել է ընդգրկվել կամավորական ջոկատում, մի պահ ստրես է ապրել.

«Երեկ հեռախոսով պատմեց, որ փորձել է ընդգրկվել կամավորական ջոկատում, բայց նրան չեն ընդունել, քանի որ կարծես թե դրա կարիքը չկա ու բացի այդ էլ ավելի փորձառուները պետք է լինեն այնտեղ. Չեմ թաքցնի, մի պահ ստրես ապրեցի, երբ պատկերացրի նրան էլ կռվի դաշտում, բայց Աստված ոչ անի, եթե դրա անհրաժեշտությունն էլ լինի, մեկ է, դեմ չեմ լինի, բա բնությամբ է տրված՝ տղամարադը պետք է կռվի գնա, իսկ կինը տանը նրան սպասի եւ երեխաներին դաստիարակի»,- ավելացրեց դերասանուհին:

«Հիմա մի վայրկյան անգամ չեմ վախենում, վստահ եմ մեր զինվորների վրա, մեր պետությունն էլ կորած երկիր չէ, մենք կազմավորված, լուրջ բանակով պետություն ենք ու վախենալու ոչինչ չունենք, ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Արաքսյան ու խորհուրդ տվեց բոլոր կանանց այս դժվարին իրավիճակում սատարել իրենց ամուսիններին.

«Այն կանայք, ում ամուսինները հիմա Արցախում են, անկախ նրանից ինչ գործով, պետք է պարզապես լինեն նրանց կողքին, սատարեն ու ասեն՝ կեցցես: Ի՞նչ է նշանակում հարցերը «Ինչու թողեցիր ամուսինդ գնա, բա փոքր երեխեք», բա էն սահամանին կանգնած մարդի՞կ, գուցե նրանք տասը երեխա ունեն: Պետք է եվրոպական եսասիրությունը մի կողմ թողնել սիրելի կանայք»,- շեշտեց նա:

Life.panorama.am-ը երկու օր առաջ, երբ Անդրանիկն Արցախի ճանապարհին էր, փոքրիկ զրույց ունեցավ նրա հետ, սակայն Անդրանիկը չցանկացավ հանրայնացնել իր այդ քայլը, որն իր համար ավելի շատ պարտք է համարում: Դերասանը, ով 90-ականների ղարաբաղյան հակամարտության ժամանակ ծառայել է Հայոց բանակում եւ անկախ իր կամքից նաեւ մասնակցել բախումներին, այսօր փորձում է կամավոր օգնություն ցուցաբերել՝ թեկուզեւ բժշկական օգնությամբ:

Այսօր Անդրանիկ Զաքարյանն իր խոստմանը համաձայն՝ զրուցեց մեզ հետ ու նկատեց.

«Գիտեք, մի հետաքրքիր զուգադիպությամբ այն ամենն, ինչ ես ասում եմ, կատարվում է: Երբ Արցախի ճանապարհին էինք, ասացի՝ տղերք, մինչեւ հասնենք Ղարաբաղ, ամեն ինչ կանցնի եւ հրադադար կլինի: Այդպես էլ եղավ, ճիշտ է կրակոցները ժամանակ առ ժամանակ սկսվում են, բայց առաջին օրերի լարվածությունը կարծես էլ չկա եւ հույս ունենք, որ չի էլ լինի: Այստեղ եմ բժիշկ ընկերներիս հետ, փորձում եմ ինչ-որ կերպ նրանց օգտակար լինել: Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրիս պարտքն է ինչ-որ կերպ լինել արցախցիների կողքին, թեպետ նրանք այնքան ուժեղ են, որ եթե մենք օգնության էլ չհասնեինք, միեւնույն է, էս հզոր ժողովուրդը կկարողանա հաղթել ամենքին: Շատ ուրախ եմ, որ ամբողջ հայությունը համախմբվեց, երբ վտանգ էր սպառնում մեր ժողովրդին, հենց մեր համախմբան մեջ է մեր հաղթանակը: Այսօր ԱՄՆ-ից եւ Եվրոպայից են անգամ մեր հայրենակիցները ուզում գալ Հայաստան, քանի որ համայն հայությանը մեկ նպատակ է համախմբել՝ Ղարաբաղը պետք է լինի ամուր ու անառիկ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Գերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»«Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Տղամարդը տնից առևանգել է քնած 5-ամյա աղջկա և uեռական բռնnւթյան ենթարկել անտառումՆրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Ինչպես է ստացվում որ մահերը կտրուկ շատացել են. ի՞նչ է կատարվում ՀայաստանումՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-իԱրևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել ենԵվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Որոշեցինք պարզապես պահել հաշիվը. Քեյնի անկեղծ խոստովանությունը 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին Ինչո՞ւ են քաղաքացիները կասկածի տակ դնում կառավարության գոյությունը«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Ալիևին անհանգստացնում Սամվել Կարապետյանի անունըԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Ֆանտաստիկ քամբեք Ատլանտայում. Արգենտինան 92-րդ րոպեին խլեց հաղթանակը Անգլիայից Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»