Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր երեխաները կարողացան անել այն, ինչով փորձում էին մեզ վախեցնել շատերը. Հրանտ Թոխատյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Վերջին մի քանի օրերին հաճախ ենք լսում՝ գնանք ու ոգևորենք հայ զինվորին, հայորդուն: Բայց արի ու տես, որ այսօր ճակատում կանգնածն առավել է ոգևորում թիկունքում գտնվողին: Երբ Aysor.am-ը Հրանտ Թոխատյանին առաջարկեց իր խոսքով քաջալերել սահմանը պահող 18-20-ամյա երիտասարդին, ՀՀ ժողովրդական արտիստը տարակուսեց. «Այդ ես եմ ոգևորված ու քաջալերված իրենց ոգևորությամբ: Պատկերացնո՞ւմ եք, մեր երեխաները կարողացան անել այն, ինչով փորձում էին մեզ վախեցնել շատերը՝ ասելով` չի լինի, այն ոգին չկա…Բայց տեսեք, թե այսօր ինչ է կատարվում, տատիկ-պապիկներն իրենց թոռների ձեռքները բռնում և առաջին գիծ են գնում: Ամենակարևորն այն է, որ Աստված էրեխեքի կողքին, գլխներին լինի: Անփորձանք լինեն: Բոլորս էլ հասկանում ենք, պատերազմ է, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց թող մեր տղաներին վատ բան չլինի: Այսօր ավելի շատ պետք է ինչ-որ բան անել, գործնական մի բան, և ոչ թե խոսքով ոգևորել: Սառը գլխով չի լինում մտածել, որովհետև ամեն վայրկյան ուշքդ և միտքդ այնտեղ է»:  

Հայի ամենալավ հատկանիշը, կարծում եմ, հենց համախմբվածությունն է. թեկուզև այն ի հայտ է գալիս ուշ, բայց ամենակարևոր ու ճակատագրական պահերին: «Միանշանակ, համաձայն եմ, որ այսպիսի համախմբվածություն դեռ չի եղել: Միշտ գտնվում էին այս ու այն թևից մարդիկ, որոնք բողոքում ու մասնատում էի համախմբվածությունը: Բայց արտաքին վտանգի առկայության դեպքում բոլորը մեկ բռունցք դարձան ու դա գովելի, խրախուսելի է: Ի վերջո, հօգուտ մեզ է»,-նշեց Հ. Թոխատյանը:

Երեկ հայտարարվեց, որ կրկին հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել ու Լեռնային Ղարաբաղում երկինքը նորից խաղաղ կլինի: «Տա Աստված, որ այս խաղաղությունն իրական լինի, այս օրերն անցնեն: Ու եթե կարողանանք այս համախմբվածությունը պահել ու դրանով առաջնորդվել, ապա զարգանալու, առաջ գնալու հնարավորություն կունենանք՝ որպես պետություն: Իսկ եթե հանկարծ կորցնենք այս միասնականությունը, իրար ուտենք՝ լավ չի լինի: Մեծ արյան գնի միջոցով է այն ձեռք բերվել ու պարտավոր ենք հետևել այդ արյան կանչին»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Իսկ թե հային ի՞նչն է խանգարում խաղաղ պայմաններում ևս համախմբված ու թև-թիկունքի լինել՝ ժողովրդական արտիստը պատասխանեց. «25 տարի ի՞նչն էր խանգարում: Հասկանո՞ւմ եք, պարադոքսը նրա մեջ է, որ պետք է պարտադիր պատերազմ ու կռիվ լինի, որ մենք բռունցք դառնանք: Այս բռունցքը կարող էինք ունենալ և նախկինում՝ ապրիլի 1-ից առաջ, բայց… Բայց ամենակարևորն այն է, որ արյան գնի շնորհիվ ձեռք բերված այս միասնությունը կարողանանք պահել: Դրա համար պետք է ամեն ինչ անել, շատ բան էլ ձեզանից՝ լրագրողներից է կախված: Փորձեք այնպես անել, որ ամեն ինչ խաղաղ լինի»: 

Նելլի Մարգարյան

 

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին