Հանրապետությունում առաջիկայում սպասվում է 40 աստիճան տաքություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքը հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպաս ում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին` +40 աստիճան:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



