Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է ցույց տանք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանն ագրեսոր է ու ահաբեկչական պետություն. Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումն արդյունավետ է անցել, բոլոր պատգամավորների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը«Այս քննարկման նպատակն էր, որպեսզի մենք ստանայինք հնարավորինս շատ տեղեկատվություն՝ տարբեր խորհրդարանական վեհաժողովնե րում ավելի արդյունավետ աշխատելու համար: Խնդիր կա միջազգային մեր գործընկերներին ցույց տալ, որ Ադրբեջանն ագրեսոր է, ահաբեկչական երկիր է,  որ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որոնք դեմ են ոչ միայն զինադադարին, այլ նաև միջազգային իրավունքին: Եվ մենք ստացանք որոշակի փաստեր, լուրջ փաստեր, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»,-  նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ պատգամավորները 45 հարց են ուղղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին և արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին:

Շարմազանովը հավելեց, որ պատգամավորները գոհ են մնացել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հաղորդումից: «Եվս  մեկ անգամ վերահաստատում ենք, որ մեր քաղաքական ուժերը միասնական են, մեր զինված ուժերն էլ իրենց վրա դրված պարտականությունը բարձր մակարդակով կատարել ու կատարում են»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայկական կողմը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է:  «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, մեր խնդիրն է հակառակորդին զինադադար պարտադրել, իսկ դիվանագիտական դաշտում պատգամավորներն ավելի սերտ համագործակցեն, ավելի ակտիվ աշխատանք կատարեն տարբեր վեհաժողովներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մյուս շաբաթվանից արդեն մեր  տարբեր պատվիրակություններ  պետք է մասնակցեն այս կամ այն վեհաժողովի նիստերին, կարիք կար, որպեսզի պատգամավորները ասեն թե  արտաքին գործերի փոխնախարարի, թե պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հաղորդումները: Ամեն ինչ լինելու է շատ հզոր: Մենք ոգևորված ենք: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ Արցախի պաշտպանության բանակը, մեր զինված ուժերը,  մեր հասարակությունը և քաղաքական ուժերը միասնական են: Այս հարցում չկա իշխանություն ընդդիմություն, արցախցի հայաստանցի, բոլորս միասնական ենք»,- եզրափակեց Շարմազանովը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը հրավիրվել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի առաջարկով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

Փոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմինԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Ազատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբnլլահի 10 զինվորի ոչնչացման մասին Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանՈրքան կթանկանա գյուղմթերքը Հայաստանում«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ինչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառով Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 1014-ամյա տղան 30 մեքենա է գողացելԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին «Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դողսում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿ