«Ռեալի» ղեկավարությունը բանակցել է Սերխիո Ռամոսի հետ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշակի առաջընթաց է ունեցել Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ բանակցություններում, հաղորդում է Marca-ն:
Արքայական թիմը գտնվում է Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հանդիպել են Ռամոսի եւ նրա եղբոր հետ, որը ֆուտբոլիստի գործակալն է:
Կողմերը համագործակցությունը շարունակելու ցանկություն են հայտնել: Ռամոսը համաձայնել է զիջումների գնալ աշխատավարձի բարձրացման հարցում:
29-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մեծ ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



