Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ-ն քննարկում է «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունների չկատարման տույժերը զիջելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովը քննարկում է «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային պարտավորությունների և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերը զիջելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Խոսքը գնում է նրա մասին, որ «Հրազդան ցեմենտ»  ՓԲԸ-ն, սկսած ճգնաժամային տարիներից, ինչ-որ տեղ նաև ոչ բավարար մենեջմենթի պատճառով, կուտակել է մեծածավալ հարկային պարտավորություններ, ինչը հանգեցրել է նրան, որ այս գործարանին տրված վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող ձեռնարկության ամբողջ գույքը և նաև բաժնեմասերը, գրավադրվել են «ՎՏԲ Հայաստան» բանկում, ինչի հետևանքով գործարանը գնում է ր սնանկացման և լուծարման»,- նշեց Մինասյանը:

Մինասյանը հավելեց, որ ելնելով ձեռնարկության կարևորությունից երկրի տնտեսական ներուժի պահպանման տեսանկյունից և նրանից, որ ձեռնարկությունն ապահովում է 470 աշխատատեղ, ինչը Կոտայքի մարզում հսկայական սոցիալական խնդիրներ է լուծում, դեռևս մեկ տարի առաջ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ քննարկումներ կազմակերպելու համար, որում ներգրավվել են բոլոր շահագրգիռ կողմերը: Արդյունքում ներկայացվում է այս նախագիծը, որպեսզի «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի  նկատմամբ հաշվարկված, բայց չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրությ ան գծով առաջացած տույժերը զիջվում են, որպեսզի հնարավորություն տրվի շարունակել գործարանի բնականոն գործունեությունը: «Հստակեցնեմ, որ առաջարկում ենք զիջել ոչ թե հարկային պարտավորությունները, այլ դրանց չկատարման հետևանքով առաջացած տույժերը»,- հավելեց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ գործարանի բաժնետերն ամբողջությամբ փոխվել է: «ՎՏԲ Հայաստան» բանկը տրամադրել է 4.6 միլիոն դոլարի լրացուցիչ վարկային ռեսուրս, ինչի արդյունքում ամբողջությամբ բաժնետոսմերի սեփականության իրավունքը անցել է բանկին: «Ելնելով այս նկատառումներից՝ կառավարությունը նպատակահարմար է գտել այս տույժերը զիջել, որ գործարանը շարունակի իր բնականոն գործունեությունը: Մենք հարցը քննարկել ենք Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ եղել է առաջարկ 5 միլիոն 261 հազար դրամի չափով բնօգտագործման տույժերն ու վճարներն այդ ցանկից չհանվեն: Կառավարությունն այս առումով առարկություններ չունի:  Մենք առաջարկում ենք  զիջել գործարանի 510 միլիոն 125 հազար դրամի չափով տույժերը: Իսկ ընդհանուր  պարտավորությունների ծավալը կազմում է 935 միլիոն դրամ: Մենք առաջարկում ենք ընդհանուր պարտավորություններից ազատել միայն տույժերի համար նախատեսված գումարը»,- եզրափակեց Մինասյանը:

 

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան