Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախը կարող է անկախանալ Ադրբեջանից, բայց ոչ Հայաստանից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախյան հակամարտության վերաբերյալ տարածված է երկու հայտնի մոտեցում, որոնք, իրականում, թյուրիմացություն են.

1. Հայաստանին շահեկան է Արցախյան հակամարտության ստատուս քվոն (մինչև ապրիլի 1-ը)

2. Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը:

Հայաստանին ամենևին շահեկան չէ մինչև 2016-ի ապրիլի 1-ի ստատուս քվոն (որը խախտեց Ադրբեջանը՝ նոր պատերազմ սանձազերծելով), քանի որ Հայաստանին չի կարող շահեկան լինել սեփական ժողովրդի անվտանգության մշտական սպառնալիքը: Հայաստանին չի կարող շահեկան լինել անմիջական հարևանի կողմից պատերազմ հրահրելու անդադար շանտաժը, պարբերական սահմանային բախումները, որոնց զոհ են դառնում զինվորներն ու խաղաղ բնակիչները:

Հայաստանին կարող է շահեկան լինել միայն խնդրի վերջնական արդար հանգուցալուծումը (թեկուզ որոշ բանական զիջումներով) և վերջապես` խաղաղությունը: Այնպես որ, ադրբեջանական թեզը, թե Հայաստանին շահեկան է ստատուս քվոյի պահպանումը, կատարյալ ապուշություն է:

Ինչ վերաբերում է Արցախի անկախությունը ճանաչելուն, ապա դա հարկադրված քաղաքական հնարք է, այլ ոչ թե երազանք: Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, ինչպես ասել է մի առիթով Հայաստանի նախագահը: Արցախը կարող է անկախանալ Ադրբեջանից, բայց չի կարող Հայաստանից անկախանալ: Արցախի սկզբնական որոշումը Հայաստանին միանալն էր: Եվ չեմ կարծում, որ կա գեթ մեկ հայ, ով Արցախը Հայաստանից անջատ և անկախ է պատկերացնում:

Բայց միջազգային հանրությանը հասկանալի լինելու հանգամանքը մեզ ժամանակին հարկադրել էր խոսել Արցախի անկախության մասին, դա դարձավ մի տեսակ զիջում մեր կողմից, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի: Փաստորեն, այդ զիջումը չգնահատվեց: Եվ այսօր ստացվել է այնպես, որ Արցախի անկախության ճանաչումը պատերազմի գինն է: Եթե ծավալվի լայնամասշտաբ պատերազմ, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Իսկ եթե ոչ, ապա կշարունակվեն բանակցությունները:

Ինչևէ: Եթե անգամ ստիպված լինելով Հայաստանը պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը, ապա անկախ Արցախը մի օր կրկին իր հանրաքվեով պետք է ու միանալու է Մայր Հայաստանին: Ու այդ մասին գիտեն բոլորը՝ թե՛ միջազգային հանրությունը և թե՛ հատկապես Ադրբեջանը:

Տիգրան Խաչատրյան

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով