Ադրբեջանն արտաքսել է LifeNews-ի լրագրողներին հենց այս հաղորդման պատճառով (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱդրբեջանը ռուսական LifeNews-ի լրագրողներին արտաքսել է երկրից: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Պարզվում է, որ պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է նախօրեին LifeNews-ի անձնակազմն ուղիղ եթերով ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ քաղաքում: Լրագրողը հայտնել է, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են լքել իրենց տները՝ գիշերելով ավտոմեքենաների մեջ:
Հետաքրքրական է, որ տեսանյութում բնակիչներից մի քանիսը տեսակետ էին հայտնել, որ իրենք կողմ են խաղաղությանը և դեմ՝ պատերազմին: Նման հաղորդման հեռարձակումը Ադրբեջանը որակել է որպես սադրանք և արտաքսել լրագրողներին: Ստորև ներկայացնում ենք LifeNews-ի վերոհիշյալ հաղորդումը:
Պատրաստեց Լիլիթ Լալայանը
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



