Արդյոք կաթն օգտակա՞ր է
ԼԱՅՖԿարծիք կա տարածված, որ կաթն այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է կարծել։ Կարծիք կա նաեւ, որ կաթում խոլեստերինի մակարդակը բարձր է, ինչը եւս վնասակար է առողջությանը։
Սակայն իրականում մանսագետները նշում են, որ կաթնամթերքի մեծ մասը խոլեստերինի ցածր մակարդակ է պարունակում, ինչը վնասակար չի կարող լինել առողջությանը։ Ամենից շատ խոլեստերին սերուցքն է պարունակում, սակայն սերուցքն էլ միանգամի մեծ քանակով ոչ ոք չի օգտագործում, ինչը եւս չեզոքացնում է վտանգը։ Կարծիք կա նաեւ, որ կաթը օգտակար է միայն երեխաներին, եւ մեծերը այն չպետք է ընդունեն։
Մասնագետները պնդում են, որ կաթն ու կաթնամթերքը անփոխարինելի են մարդու համար՝ ամեն տարիքում։ Դրանք օրգանիզմի համար կարեւոր այնպիսի նյութեր են պարունակում, ինչպիսիք են՝ սպիտակուցներ, ճարպեր, աշխաջրեր, վիտամիններ ու միներալներ։
Իսկ ամենակարեւորն այն է, որ կաթնամթերքը կալցիումի գլխավոր աղբյուրն է։ Կալցիումի պակասն օրգանիզմում հանգեցնում է բազմաթիվ խնդիրների եւ առաջին հերթին՝ ոսկորներին, ատամներին, եղունգներին ու մազերին։
Պատրաստեց Past.am-ը:



