Մահացել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը
ԼԱՅՖԵրգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը մահացել է 22 տարեկան հասակում` հիվանդանոցում, հայտնում է TMZ-ը:
«Վերջապես նա Աստծո ձեռքերում հանգստություն գտավ: Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած անսահման սիրո և աջակցության համար», - հայտնել են մահացածի հարազատները:
2015 թվականի հունվարի 31-ին Բոբի Քրիսթինան հայտնաբերվել է ջրով լի լոգարանում` անգիտակից վիճակում: Աղջիկը հոսպիտալացվել էր, իսկ քիչ ուշ ընկել էր կոմայի մեջ:
Նման հանգամանքներում էր մահացել նաև Ուիթնի Հյուսթոնը` 2012 թվականի փետրվարի 11-ին: Նրան նույնպես հայտնաբերել էին Բեվերլի Հիլզի հյուրանոցային համարներից մեկում` անգիտակից վիճակում: Նույն օրը բժիշկները հաստատել էին լեգենդար երգչուհու մահը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



