ԵՊՀ ուսանողները կամավորագրվում են առաջնագիծ մեկնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի պետական համալսարանի ավելի քան 100 ուսանող, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար: Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Ապրիլի 4-ի վաղ առավոտից Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և Ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են այն կամավոր ուսանողներին, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում: Հավաքվում է նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



