Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդկանց մի խումբ կա, ովքեր շատ ֆանատիկորեն են մոտենում սիթքոմին ու նրանց դուր չի գալիս, որ Մարինկայի հերոսուհին գործող հերոսներից ինչ-որ մեկին նեղում է. Գրիգոր Դանիելյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Ֆուլ հաուս» սիթքոմի համասցենարիստ եւ դերասան Գրիգոր Դանիելյանը Life.panorama.am-ին պատմել է եվրոպական շրջագայության եւ սիթքոմի առաջիկա պլանների մասին:

Ֆուլհաուսցիները եվրոպական շրջագայությունից վերադարձել են օրեր առաջ եւ արդեն անցել են աշխատանքի.

«Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի, ֆուլհաուսցիները առաջին անգամ էին եվրոպայում հանդես գալիս: Պետք է նշեմ, որ կրկին բավականին ջերմ ընդունելության արժանացանք. Անկեղծ գտնվեմ, մեր սպասումները մի փոքր այլ էին, բայց ուրախ ենք, որ դահլիճները լեփ-լեցուն էին ու մեր հայրենակիցները իսկապես մեզ մեծ սիրով ընդունեցին,- նշեց Գրիգորը:

Հյուրախաղերի ընթացքում մահացավ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հայրը, ու վերջինս ստիպված եղավ թողնել ամեն ինչ եւ վերադառնալ Երեւան, հետաքրքրվելով, թե ինչպե՞ս հաղթահարեցին Մենչի  բացակայությունը, Գրիգոր Դանիելյանը պատմեց.

«Մեզ համար շատ ծանր էր Մենչի հետ կատարված այդ դժբախտությունը: Երբ որոշում կայացվեց, որ Արմենը ժամ առաջ պետք է մեկնի, մենք անորոշության մեջ էին, չգիտեինք, թե ինչ պետք է անենք, բայց Արմենը մեզ խնդրեց, որպեսզի մենք մեր հյուրախաղերը շարունակելով լինենք իր կողքին, որովհետեւ համերգներն արդեն դրված էին եւ չկայանալու դեպքում խնդիրենր էին լինելու: Արդյունքում փորձեցինք հմտորեն դուրս գալ այդ իրավիճակից, մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ փոխվեց ծրագիրը, քանի որ Արմենն էր վարում եւ նա էլ մասնկացություն ուներ. Կարողացանք այնպես անել, որ հանդիսատեսի մոտ հարցեր չառաջանան»:

Ի դեպ՝ դերասանը նկատեց, որ շրջագայության ընթացքում չեն հասցրել հանգստանալ.

«Նման դեպքերում ամեն օրը հաշված է. նախատեսված էր յոթ քաղաքում համերգներ, իսկ դա արդեն մեծածավալ աշխատանք է, չհաշված երկար ժամանակ էինք կորցնում նաեւ ճանապարհների վրա, այսինքն՝ 11 օրվա ընթացքում յոթ համերգ ունենալով ուղղակի անհնար էր հանգստանալ»,- ավելացրեց նա:

Խոսելով նոր եթերաշրջանից՝ Գրիգոր Դանիելյանը անդրադարձավ երկու նոր հերոսների խաղի նկատմամբ հեռուստադիտողների արձագանքնրին.

«Մարդիկ շատ են խոսում հատկապես Մարինկա Խաչատրյանի խաղի մասին. քանի որ Մարինկայի դերը իր մեջ բացասական երանգ ունի, շատերը դեմ են նրա դերին: Մարդկանց մի խումբ կա, ովքեր շատ ֆանատիկորեն են մոտենում սիթքոմին ու նրանց դուր չի գալիս, որ Մարինկայի հերոսուհին գործող հերոսներից ինչ-որ մեկին նեղում է: Այս առումով միայն մի բան կասեմ՝ ես համարում եմ, որ մեր նոր հերոսների կերպարները բավականին հաջողված են եւ այն, որ Մարինկայի կերպարը հեռուստադիտողի նեռվերի վրա ազդում է, դա շատ լավ է, նշանակում է մեր տված խնդիրը հաջողվել է: Կերպարների մեջ հակասողներ էլ պետք է լինեն, դա ֆիլմի օրենքներից մեկն է,- նշեց նա ու ավելացրեց,- ուրախ եմ, որ Մուշեղին շատ են սիրում ու ուզում են պաշպանել նրան, բայց հորդորում եմ, որ մոտեցումը փոխվի եւ նոր հերոսուհուն ընդունեն որպես կերպար, այլ ոչ թե իրականություն: Չեմ ցանկանա, որ Մարինկայի հերոսուհու բնավորության պատճառով անընդհատ ասեն, թե ինչու չեն հանում նրան, չէ որ սա ընդամենը ֆիլմ է, մեր նպատակն էլ ծիծաղեցնելն է, պետք է թեթեւ նայել ամեն ինչին»:

«Ֆուլ հաուսի» երեւանյան համերգները տեղի կունենան մայիսի 16-ին, 17-ին եւ 18-ին: Համասցենարիստի խոսքերով՝ սցենարային աշխատանքները դեռ շարունակվում են.

«Հիմա մեծ պատասխանատվությամբ աշխատում ենք երեւանյան համերգների սցենարի վրա: Մեր երկրում մի փոքր ավելի քննադատ է հանդիսատեսը, այդ իսկ պատճառով աշխատում ենք էլ ավելի կենտրոնացած: Կարող եմ ասել, որ այդ օրը հանդիսատեսը չի տեսնելու «Ֆուլ հաուս»-ի հերթական մի սերիա, այլ կտեսնի բոլորովին ուրիշ մի բան՝ ֆուլհաուսյան իրավիճակում: Մենք ունենալու ենք էստրադային ձեւաչափի շոու-ներկայացում, նմանատիպ ներկայացումներ ունեցել ենք օրինակ «7.5»-ի, «No Comment»-ի ժամանակ, կլինեն փոքրիկ երաժշտական ընդմիջումներ, որոնց շրջանակում հանդես կգան Միհրան Ծառուկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը, բայց երաժշտական դադարները շատ կարճ են տեւելու»,-ավելացրեց Գրիգոր Դանիելյանը:

Անդրադառնալով լուրերին, թե արդյոք 5-րդ եթերաշրջան եւ գեղարվեստական ֆիլմ կլինի, դերասանը նկատեց.

«5-րդ եթերաշրջանի մասին դեռեւս քննարկումներ չկան, չգիտենք՝ ինչպես կլինի, ինչ վերաբերվում է գեղարվեստական ֆիլմին, այո, նման պլաններ ունենք, ըստ նախնական ծրագրերի այն պետք է նկարահանվեր ամռաը, բայց որակը բարձր պահելու նպատակով մի փոքր հետաձգել ենք: Հիմա ժակետներ նշել չեմ կարող, բայց հաստատ նոր ու հետաքրքիր անակնկալներ խոստանում ենք»:

Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջ