Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ հրաձիգների ներկա սերնդից արդեն բարձր արդյունքներ են ակնկալվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային Միության եւ Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ, սպորտի վաստակավոր վարպետ, անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարում խաղարկվել է 24 մեդալ:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ 2012 թ. սկսած Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվող մրցաշարին այս տարի մասնակցել են ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային թիմերը` ի դեմս Վանաձոր քաղաքի թիմի եւ Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, բացի այդ առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ մասնակցել է նաեւ Վրաստանի հրաձգության հավաքական թիմը` 6 ուժեղագույն մարզիկով, այդ թվում` Օլիմպական խաղերի չեմպիոնուհի Նինո Սալուկվաձեն:

«Հուշամրցաշարին մասնակցող հայ մարզիկ-մարզուհիները չափազանց երիտասարդ են, եւ մենք մեծ հույսեր ենք կապում նրանց` հետագայում հաջողության հասնելու հետ: Օլիմպիական վարկանիշ նվաճելը նրանց ուժերից վեր չէ, եւ դեռեւս ակնկալիքներ ունենք: Հատկապես մայիսին Մյունխենում վարկանիշային մրցաշար կա, որտեղ, լավ ելույթների դեպքում, հնարավորություն ունենք Սպիտակ քարտ ստանալու եւ Օլիմպիական խաղերին մասնակցելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը` հավել ելով, որ Սպիտակ քարտն ուղղակիորեն չի տրվում, այն դեռ պետք է վաստակել մոտակա ելույթներին:

Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարին մասնակցող հրաձիգները երկրորդ օրը մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ ատրճանակ ու վազող թիրախ` նորմալ եւ խառը վազք վարժություններից: «Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2x20 կրակոց» վարժության տղաների պայքարում 1-ին տեղը գրավեց 20-ամյա Շանթ Սարգսյանը, ով Բանակի կենտրոնական մարզական ակումբի անդամ է: Երկրորդ տեղը բաժին ընկավ Ռազմիկ Մինասյանին, իսկ 3-րդում 18-ամյա Հովհաննես Խաչատրյանն էր` Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից:

«Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2x20 կրակոց» վարժության աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց 20-ամյա Լիլիթ Մկրտչյանը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից: 2-րդ տեղը գրավեց 14-ամյա Գոհար Հարությունյանը, իսկ 3-րդ տեղում փորձառու Լաուրա Ավետիսյանն էր:

«Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց» վարժության տղաների պայքարում առաջին երկու հորիզոնականները գրավեցին Վրաստանի ներկայացուցիչները. 1-ին տեղը բաժին ընկավ 19-ամյա Ցոտնե Մաճավարիանիին, 2-րդը` 16-ամյա Ակակի Մոսուշվիլիին: 3-րդ տեղը գրավեց 28-ամյա Նորայր Առաքելյանը:

«Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց» վարժության աղջիկների պայքարում կրկին հաղթողը վրացի էր` Օլիմպական խաղերի չեմպիոնուհի Նինո Սալուկվաձեն: Հաղթողից շատ հետ չմնաց 22-ամյա Էլմիրա Կարապետյանը, ով Հրաձգության հանրապետական մարզադպրոցն էր ներկայացնում: 3-րդ հորիզոնականում փորձառու Գոհար Դանիելյանն էր` Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից:

Հաղթող մարզիկներն արժանացան դրամական պարգեւների, դիպլոմների ու մեդալների: Մրցաշարի կազմակերպիչները պարգեւատրվեցին նաեւ հաղթող մարզիկների անձնական մարզիչները: Այս տարի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարում մասնակիցների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 15-ով` հասնելով 85-ի:

 

Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումՀայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»