Լրագրողները Մարտակերտում ականատես են եղել հակառակորդի կողմից իրականացված արկակոծությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSputnik Արմենիայի թղթակիցների խումբը Մարտակերտում ականատես է եղել հակառակորդի կողմից արձակված արկերի պայթյունների: Արկերից մեկն ընկել է քաղաքի կենտրոնի տներից մեկի տնամերձ հողամասում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը նշեց, որ մարտակերտում են գործակալության թղթակիցների երեք հոգանոց խումբը: Բարեբախտաբար, արկակոծության ընթացքում մեր գործընկերնե րը չեն տուժել: Նրանք պատմել են, որ Մարտակերտում իրարանցում չկա։ Տեղի բնակիչները վճռական են տրամադրված. սպասում են հրամանի, որպեսզի աջակցություն ցուցաբերեն Պաշտպանության բանակին։
«ՍիվիլՆեթի» լրագրողներ Թաթուլ Հակոբյանը և Հակոբ Մանուկյանը ևս այդ հրետակոծության ականատեսն են եղել:
«Արմենպրես»-ի խմբագրակազմն իր զորակցությունն է հայտնում գործընկերներին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



