Թունիսում ահաբեկչության համար մահապատիժ են սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹունիսում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ահաբեկչության համար մահապատիժ սահմանել: Փոփոխությունների համաձայն՝ ահաբեկչության հրապարակային արդարացման համար առանց դատական վճռի թույլատրվում է կասկածյալին 15 օրով կալանքի տակ պահել եւ գաղտնալսել նրա հեռախոսը:
Չնայած իրավապաշտպանների բողոքին, որոնք նշում էին, թե նոր օրենքի մեջ ահաբեկչություն հասկացությունը բավական հստակ չի սահմանված, Թունիսի խորհրդարանը եռօրյա քննարկումներից հետո հավանություն է տվել փոփոխություններին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի Սուս հանգստավայրում զինված ահաբեկիչը կրակ էր արձակել հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 38 մարդու:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



