Շահեն Աբաղյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և հռչակվեց Եվրոպայի գավաթակիր
ՍՊՈՐՏԱթենքում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությունը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:
55 կգ քաշային Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրք Չելիկ Էմրեի նկատմամբ, այուհետև հաղթեց վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոյիստը պարտության մատնեց ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին և դարձավ Եվրոպայի գավաթակիր:
Տեղեկացնենք, որ Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում: 2015 թվականի լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է:
Ապրիլի 3-ին մրցագորգ դուրս կգան 81 կգ, 90 կգ, 100 կգ և 100+ կգ քաշային կարգի մարզիկները:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



