Մոսկվաբնակ կինը պատուհանից ցած է նետել 2-ամյա որդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվաբնակ կինը, ով նախօրեին իր երկամյա որդուն նետել է վեցերորդ հարկի պատուհանից, խոստովանել է իր մեղքը: Նրան տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Հրատապ քննչական գործողությունների ընթացքում երեխայի ձերբակալված մայրը խոստովանել է, որ սպանություն է գործել», - ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի և խափանման միջոց կկիրառվի:
ՌԴ ՔԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեխայի մարմինը հայտնաբերելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն): Ըստ քննիչների՝ հունիսի 3-ի կեսօրին 28-ամյա կինը նետել է պատուհանից իր 2013 թ. ծնված որդուն: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է վնասվածքներից:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



