Մարտունիում վիրավորված երեխաները վիրահատվել են (տեսանյութ և լուսանկար)
ՎԻԴԵՈOperativ.am-ը գրում է.
Արցախի Արևիկ մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում խոսեց վիրավոր երեխաների առողջական վիճակի մասին:
«Առավոտյան ստանալով առաջադրանք՝ շտապ մեկնել ենք Մարտունի հիվանդանոց, որտեղից տեղափոխել ենք 2005 թվականին ծնված տղա երեխա, որի մոտ առկա է ազդրի բազմաբեկորային վնասվածք: Համապատասխան միջոցառումներ իրականացնելուց հետո երեխային անմիջապես վիրահատել ենք, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ազդոսկրի կմախքային ձգում, հեմոստազ և հակաշոկային միջոցառումներ: Իրավիճակը կայուն է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն շանր, կյանքին սպառնացող ոչինչ չկա: Մյուս երեխան 2004 թվականի ծնված: Երեխան անմիջապես տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է և տեղափոխվել մեզ մոտ: Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իրականացվել են հակաշոկային միջոցառումներ: Երեխայի մոտ առկա է փափուկ հյուսվածքների վնասված, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում»,-ասաց Արցախի Արևիկ մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:



