Իրավիճակը պետք է օգտագործել`Ադրբեջանի պոտենցիալին ավելի մեծ վնաս հասցնելու համար. Լևոն Շիրինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրավիճակը պետք է օգտագործել` Ադրբեջանի պոտենցիալին ավելի մեծ վնաս հասցնելու համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով սահմանին տեղի ունեցող գործոցությունները, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Պաշտպանության նախարարության կողմից զեկուցվել է, որ բանակն ամեն օր պատրաստ է պատերազմի: Ոչ մի հանկարծակի բան չկա: Բանակային հրամանատարությունն ինձնից լավ գիտի, բայց եղած վիճակը պետք է օգտագործել Ադրբեջանի պոտենցիալին ավելի մեծ վնաս հասցնելու համար: Տեղական նշանակության մարտերով պետք չէ բավարարվել»,-նշեց նա:
Լևոն Շիրինյանի խոսքով` խուճապի հարց չկա: «Հայ ժողովուրդը միշտ պետք է իմանա` բանակը պահում են նրա համար, որ այն պատրաստ լինի հանուն հայրենիքի պատերազմի: Չեմ կասկածում, որ բանակն իր ծրագիրը կունենա»,-շեշտեց նա:
Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերըձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ օգտագործելով նաև հրետանի,զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծուÕ ´ ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրելխաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է. «Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալիպաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկահաղորդագրություններում»:



