Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի արկածախնդրությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ այդ երկրի համար

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի լայնամասշտաբ նախահարձակ գործողությունները բոլոր միջազգային պայմանագրերի ակնհայտ լկտի խախտման աննախադեպ փորձ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Թեպետ ռազմական գործողությունները գնում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և ուղղված են Լեռնային Ղարաբաղի դեմ, բայց, այդուհանդերձ, սա պետք է դիտարկել որպես ապտակ միջազգային հանրությանը, ապտակ նախևառաջ Մինսկի խմբի համանախագահողներին: Սա ակնհայտ է»,- ընդգծեց պատգամավորը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունն այդ պետությանը որևէ կերպ չի տարբերում «Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: «Դա իրականում տեռորիստական քաղաքականություն վարող պետություն է դարձել: Այն դարձել է տարածաշրջանի չարիքը և սպառնալիք է ոչ միայն Հայաստանի համար, այլ ողջ տարածաշրջանի համար, ընդ որում՝ ավելի լայն ընդգրկումով: Եթե հաշվի առնենք այն պայթյունավտանգ իրավիճակը, որը ձևավորվել է տարածաշրջանում, թե ինչպիսի դժվարությամբ միջազգային հիմնական դերակատարները փորձում են փոքր քայլերի քաղաքականությաÕ �բ շտկել իրավիճակը Սիրիայի շուրջ, նման ոտնձգությունները ուղղակիորեն նշանակում է դանակահարել խաղաղությանը միտված բոլոր նախաձեռնությունները»,- ընդգծեց Հարությունյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ Ադրբեջանն այդ քայլին գնացել է՝ խորհրդակցելով նաև իր ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ: «Ես խորապես համոզված եմ, որ այս ծրագիրը նախապես համաձայնեցված է եղել նաև Թուրքիայի հետ»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ ժամանակն է փաստել, որ Ադրբեջանի նման լկտի պահվածքը հետևանք է խոշոր տերությունների կրավորական կեցվածքի, ոչ հասցեական ու լղոզված գնահատականների: «Հիմա մենք դրա պատասխանն ենք ստանում: Այս մասին հայկական կողմը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է: Մինչդեռ միջազգային մեր գործընկերները, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահողները փորձում էին սիմետրիկ, հավասարության նշան դնող մոտեցումներով կարգավորել իրավիճակը: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ այդպես հնարավոր չէ: Եվ պատահական չէ, որ Հայաստանի պաշտպանության նախա րարության պաշտոնական հայտարարության մեջ պահանջ կա միջազգային հանրությանը տալ հասցեական գնահատական Ադրբեջանի վարքագծին: Այս արկածախնդրությունն ապագա չունի: Այն դատապարտված է: Ընդ որում՝ այն կարող է ավարտվել Ադրբեջանի համար կործանարար հետևանքներով: Կարծում եմ՝ ժամանակ է, որ Ադրբեջանի ժողովուրդը սթափվի»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

 

Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին