Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավիճակը շփման գծում. Հակառակորդի ոչնչացված տանկերի թիվը հասել է 9-ի. (լրացվող)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
00:15 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ: Բան Կի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում:
 
23:55 Արցախում հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ մեկնում են առաջնագիծ: 
 
Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ եւ 35-ին մոտ վիրավոր:
 
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
 
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
 
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
 
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:
 
23:15 ԱՄՆ հայ դատի գրասենյակը (ANCA) anca.org/stopaliyev կայքն է գործարկել, որտեղ Լեռնային Ղարաբաղում խաղաղության յուրաքանչյուր կողմնակից կարող է կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ եւ կոչ անել՝ դադարեցնել Ադրբեջանի նախագահի հրահրած հակահայկական հարձակումները:
 
23:10 Թարթառի բնակիչները անմիջապես փախուստի են դիմել Ադրբեջանի ԶՈւ կողմից ԼՂՀ-ի դեմ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ռազմական գործողություններին հայկական կողմից պատասխան հարվածներ հասցվելուց հետո:
 
22:55 Հրադադարից հետո տարիներ շարունակ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը քայլ առ քայլ տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Այդ մասին ասվում է ԼՂՀ Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ:
 
21:00 Ադրբեջանական զինուժը փորձել է Թալիշ ու Նոր Սեյսուլան գյուղերի ուղղությամբ գրոհներ իրականացնել, բայց բոլոր նախաձեռնությունները ամբողջությամբ տապալվել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
 
20:50 ԲՀԿ քաղաքական խորհուրդը խոստորեն դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին:
 
20:15 ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
 
18:50 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճանլարված:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակումեն հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը,որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

 
18:31 ԵՄ հանձնակատարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը:
 
18:28 ԵԱՀԿ գործող նախագահ. Պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարգել հրադադարի ռեժիմը:
 
18:25 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:
Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: 
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին:
 
18:22 Ստեփանակերտի հոսպիտալից այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 ժամկետային զինծառայող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Զինծառայողների վիճակները կայուն ծանր է:
 
18:05 ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու եւ ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը  հերթական անգամ անպատասխանատու եւ անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետեւողական սրման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խախտման համար»։

 
18:02 Ադրբեջանի ՊՆ-ն երկար ժամեր լռություն պահպանելուց հետո պաշտոնապես ընդունել է առաջին կորուստները՝ 12 զոհված զինծառայող։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ Պաշտպանության նախարարությունը ընդունում է նաեւ Մարտակերտի Աղդամի ու Հադրութի շրջաններում հայկական դիրքերի ուղղությամբ գործողությունների հարձակողական բնույթը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ընդունել է նաեւ մեկ ուղղաթիռի ու մեր զրահամեքենայի կորուստը։  
 
17:40 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում ազատագրել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:
Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: 
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին:
 
17:13 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ( Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ ու Պյեր Անդրե ՝ Ֆրանսիա ) լուրջ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան համակարտության գոտում շփման գծում հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների կապակցությամբ։ « Մենք կոշտ դատապարտում ենք ուժի կիրառումը ու ցավակցում մարդկային  անիմաստ  կորուստների կապակցությամբ՝այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու համար։ Նրանք նորից վստահեցնում են , որ խաղաղ բանակցային լուծումը այլընտրանք չունի ու որ պատերազմը չի կարող լինել հակամարտությունը լուծելու միջոց»,- շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։ 
 
16:45 ՀՅԴ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են:
 
16:35 Արցախում վիրավորված վեց անձանց վիճակը կայուն ծանր է. Նրանց վիրահատել են. ԼՂՀ ԱՆ
 
16:00 Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ՊՆ խոսնակ 
 

15:20 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր:

Նշենք, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրավիճակի լարման մասին: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի խոսքով, մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանում:

 
15:15 Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 2-ին, իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
 
14:48 Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների ընթացքում վիրավորվել է սահմանամերձ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը, նրան տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հանրապետական բժշկական կենտրոնից: Զավեն Ավանեսյանին այս պահին վիրահատում են, հիվանդանոցից չմանրամասնեցին, թե նա ինչ վիրավորում է ստացել:
 
13:31 Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով ապիրլի 2-ի գիշերվանից աննախադեպ խախտումներ է իրականացրել՝ կիրառելով ծանր տեխնիկա եւ փորձելով մի շարք տեղերում ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ 1994թ.-ից ի վեր ադրբեջանական կողմը հրադադարի նման խախտում չի արել:

«Հակառակորդը ստացել է համարժեք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի երկու ուղղաթիռները: Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանը: Սակայն եթե Բաքուն շարունակի փորձ կատարել՝ ապակայունացնելու իրավիճակը, ապա դա կավարտվի Բաքվում՝ Արցախի դրոշը ծածանելով»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հայտնեց նաեւ, որ վիրավորված երեխաների վիճակը ծանր է:

 
13:15 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման տեղեկություններով: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահ Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն դրսեւորել»,- ասել է նա:

 
12:55 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:
 
12:41 Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաեւ ԱԹՍ եւ տանկ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
12:30 ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրավիճակի լարման մասին: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
 
12:00 ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:  Այս մասին Past.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
 
Մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով: 
 
11:00 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հարվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնե լ է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Համաձայն պաշտոնական տեղեկատվության` ադրբեջանական MiG 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում»,- ասել է Հովհաննիսյանը:
 
10:35 Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (<<Գրադ>>) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
 
10:20 «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
 
Times.am-ի ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։ Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր։
Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Մարդաթափ է եղել նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլուն։
 
10:00 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին:
Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»:
 
09:52 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի եւ օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը եւ գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:
 
09:35 Մարտական գործողություններում նախաձեռնությունը հայկական զինուժի ձեռքում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել եւ որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաեւ տեխնիկայի, այդ թվում ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
 
09:18 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
 
Սաուդյան Արաբիայում պայթյուններ են հնչել․ «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին Սա իսկական ֆուտբոլ էր․ Սպերցյանը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով վիրավորվել է 157 մարդ ԱՄԷ-ն փակել է օդային տարածքը Իրանը հայտնել է, որ արկ է ընկել Բուշերի ատոմակայանի տարածքում Թիվ 27 մսուր-մանկապարտեզում տղամարդու մարմին է հայտնաբերվել Կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ. վճարման ամբողջ գործընթացը թվայնացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 18-ից 21-ը Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները «Բարսելոնայում» Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Պարսից ծոցի երկրներն օգտագործում են գնդացիրներ և համալիր ՀՕՊ համակարգեր՝ իրանական ԱԹՍ-ներին հակազդելու համար Զինվորների վրա Իսրայելի հարձակումները խաթարում են «Հըզբոլլահ»-ին հակազդելու բանակին ուղղված կոչերը. Լիբանանի նախագահ Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը. Թրամփ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է, որ Մակրոնը շուտով կլքի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Նոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՀորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՄիրզոյանը Մասկատում հուշագիր է ստորագրել Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԵրազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանԱՄՆ-ն և Չինաստանը արդյունավետ բանակցություններ են վարել Փարիզում. Բեսենթ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՖրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԼեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան ԱՄՆ-ը մեկնաբանել է նավերի հեռացումը Պարսից ծոցից Բա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները Շուտ վերադարձիր, որ ծիծաղենք. դասընկերների հուզիչ անակնկալը փոքրիկ Ֆելիքսին Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Իրանը խոստանում է նվաստացնել հակառակորդներին Խարգ կղզու վրա հարձակման դեպքում Ողբերգական դեպք՝ Ապարանի «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտում. փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են նշված գոտու աշխատակցի մարմինը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիր