Մարդինում թուրք զինվոր է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Քըզըլթեփե գավառում Քրդական բանվորական կուսակցության անդամներն ականապատված մեքենայով հարձակում են իրականացրել զորամասի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Հարձակման ժամանակ մեքենայի պայթեցման հետևանքով զոհվել է մեկ զինվոր և մեկ քաղաքացիական անձ:
11 մարդ վիրավորվել է, որոնց թվում երեքը երեխաներ են:
Պայթյունի հետևանքով զգալի վնաս են կրել շրջակայքում գտնվող շինություններն ու կայանած մեքենաները:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



