Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից հետո կարելի է համարել աննախադեպ. Դավիթ Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են` ուղղված միջազգային հանրությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական աննորմալ պետություն է: Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Վաշինգտոնում ընթանում են բանակցություններ, ամբողջ աշխարհÕ ¨ հավաքված է այնտեղ, իսկ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ նման քայլերի է գնում: Իհարկե, Ադրբեջանը մեր կողմից ստացել է համարժեք պատասխան, հսկայական զոհեր ունեն, հետ են շպրտվել, բայց ամեն դեպքում այսպիսի պահելաձևը պետք է համարժեք պատասխան ստանա միջազգային հանրության կողմից»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից այս կողմ կարելի է համարել աննախադեպ:  «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնել միջնորդության համար: Հիմա նույն Ադրբեջանը հարձակում է գործում: Մի բան ասում է, մեկ այլ բան անում: Մենք ենք այստեղ քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում: Վերջապես պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանը կոշտ արձագանք ստանա նման պահվածքի համար: Միանշնակ է, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլերի  գնա»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են, խոցվել է ադրբեջանական ուղղաթիռ, նրանք ունեն մեծ կորուստներ, հայկական կողմից իրավիճակը վերահսկելի է: Հայկական կողմում որևէ խուճապ չկա, Ադրբեջանի սահմանային հատվածում մեծ խուճապ է սկսվել:

Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է. «Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:

 

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան