Կովկասյան ընձառյուծը՝ մանուկների աչքերով
ՄՇԱԿՈՒՅԹՕրերս Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում տեղի ունեցավ մանկական նկարների միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունը, որին մասնակցություն ունեցան նաեւ Գյումրիի «Ընտանիք» մանկական ստեղծագործական կենտրոնի սաները: Մրցույթի կրում էր «Կովկասը բծավոր կատվի տունն է» խորագիրը:
Այն անցկացվում էր ի աջակցություն Կովկասում կովկասյան ընձառյուծի վերականգնման ծրագրի: Մրցույթը կազմակերպել էր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ռուսաստանյան մասնաճյուղը: Երեխաները նկարի վրա պետք է պատկերեին տարածաշրջանի գլխավոր խորհրդանիշ համարվող կովկասյան ընձառյուծին: Մրցույթին մասնակցել են տաղանդաշատ երեխաներ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանից, Ադիգեյայի, Կարաչաևո-Չերկեսիայի եւ Հայաստանի Հանրապետություններից:
Մրցույթի նպատակն է եղել հասունացող սերնդին ներգրավել Կովկասի բնական ժառանգության պահպանության հարցերին: Մեր երկրից մրցանակային տեղեր էին զբաղեցրել հինգ երեխա, ովքեր արժանացան պատվոգրերի եւ մի շարք այլ նվերների:




Քրիստինա ՏԵր-Մաթեւոսյան



