«Նա արաբ շեյխի որդի է». Ժաննա Բուտուլյանը բացահայտում է փեսացուին, նրանք շուտով կամուսնանան
ԼԱՅՖՕրերս համացանցում լուրեր էին տարածվել, որ դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ընտրյալ ունի, քանի որ վերջերս նրան հաճախ են տեսնում մի երիտասարդի ուղեկցությամբ: Չնայած այդ լուրերը դերասանուհին հերքել էր, այնուամենայնիվ, իր խոսքերով՝ իրադարձությունների անսպասելի զարգացման հետեւանքով, Ժաննան արդեն ուզում է կիսվել իր երջանկությամբ, քանի որ ապրիլի 7-ին կկայանա նրա նշանադրությունը: Իր սիրո պատմությունը դերասանուհին առաջինը վստահում է Life.panorama.am-ին:
Պարզվում է Ժաննա Բուտուլյանի ընտրյալը ազգությամբ հայ չէ, ավելին՝ նա արաբ շեյխի որդի է: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց իրենց սիրո պատմության եւ սպասվող հարսանիքի մասին:

«Իրականում մեր սիրո պատմությունը ինձ համար մի փոքր անհավանական է, առաջ երբ նման դեպքերի մասին էի լսում, ինքս չէի հավատում ու պատկերացնում, բայց ինչպես ասում են՝ սպասիր անսպասելիին եւ երբեք մի ասա «երբեք»: Նրա անունը Թամեր է, ապրում է Դուբայում: Չգիտեմ էլ ինչպես, բայց ամիսներ առաջ նա նկարներս է տեսել իմ Instagram-ի էջում եւ շատ հավանել է ինձ. հետագայում հասկացա, որ այն ինչ Թամերն ուզում է, անպայման ու ամեն գնով հասնում է»,- պատմեց Ժաննան ու շարունակեց.
Շարունակությունն այստեղ:



