Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փախստականների հարցով Եվրոպա-Թուրքիա գործարքը երկար կյանք չի ունենա. Ռուբեն Սաֆրաստյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպան ծանր իրավիճակում է հայտնվել փախստականների պատճառով, և Թուրքիան, աշխարհագրական դիրքից ելնելով, ունի բանալի դիրք: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով փախստականների խնդրի շուրջ Թուրքիայի և Եվրոպայի միջև ձեռք բերված համաձայնությանը:«Ե վրոպական երկրների ղեկավարները պահանջում էին, որ Եվրամիությունը Թուրքիայի առաջ հստակ պահանջ դնի և Թուրքիան փակի ելքի սահմանը: Թուրքիան այլ լուծում առաջարկեց, ըստ որի՝ նա ոչ թե սահմանն է փակում, այլ եվրոպական երկրներում հայտնված ոչ ցանկալի փախստականները վերադարձվում են Թուրքիա: Ստացվում է, որ Թուրքիան չի փակում սահմանը, բայց համաձայնվում է, որ նրանց մի մասին վերադարձնեն և դրա համար ստանում է միլիարդներ, և էլի միլիարդներ կստանա»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, ամեն դեպքում չպետք է կարծել, որ եվրոպացիները միամիտ են, և թուրքերը նրանց մոլորության մեջ գցեցին: Եվրոպան էլ իր հաշվարկներն ունի: Ըստ թուրքագետի` մոտակա ամիսներին այս գործարքը կգործի, բայց երկար կյանք չի ունենա:

Անդրադառնալով այն հարցին, թե փախստականների խնդրով պայմանավորված Թուրքիայի կշռի բարձրացումը որքանով ազդեցություն կունենա եվրոպական երկրներում Հայ դատի հետ կապված հարցերի վրա` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ եվրոպական մի շարք երկրներում քաղաքական ղեկավարությունը անց է կացնում անբարենպաստ քաղաքականություն՝ ելնով Թուրքիայի ճնշումներից:

«Չնայած դրան,  մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ եվրոպացիների ընդհանուր հիշողության մեջ տեղ է գտնում Հայոց ցեղասպանությունը: Այժմ գործընթաց է գնում, որ եվրոպական երկրների դասագրքերում տեղ հատկացվի Հայոց Ցեղասպանության թեմային: Դա շատ կարևոր գործընթաց է»,-ասաց թուրքագետը:

Ուշագրավ հետազոտություն է կատարել միջազգային Amnesty International կազմակերպությունը. Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականները սկսել են բռնի կերպով հետ ուղարկվել պատերազմական վիճակում գտնվող Սիրիա, թեպետ ԵՄ հետ համաձայնության շրջանակում թուրքական պետությունը պարտավորվել էր այդ փախստականների համար իր տարածքում բնակվելու նորմալ պայմաններ ստեղծել: Թուրքիայի հարավային սահմանամերձ շրջաններում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թուրքական իշխանությունները հունվարի կեսերից սկսած գրեթե ամեն օր 100 սիրիացի տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են ուղարկել Սիրիա: Amnesty International-ը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է բազմաթիվ վկայություններ թուրքական Հաթայ նահանգից փախստականների վերադարձի թեմայով:

 

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան