Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երջանիկ եմ սիրելիիս հետ. Լիկա Սալմանյանն անկեղծանում է

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

Որոշ ժամանակ առաջ դերասանուհի Լիկա Սալմանյանը համարվում էր ամենաքննարկվող դերասանուհիներից մեկը, իսկ այսօր դերասանականգործունեությունը դնելով մի կողմ՝  կարծես թե զբաղվում է միայն իր գեղեցկության սրահի տնօրինմամբ և զարգացմամբ: Asekose.amը զրուցել է դերասանուհու հետ՝ իրհայտնիության, «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու, այնուհետև նաև դրանումչընդգրկվելու պատճառների,  իր ներկայիս սիրելիի, և, վերջապես, ՌիչարդՄադլենյանի հետ նախկինում ունեցած  հարաբերությունների մասին:

Լիկա, հանրությունը Ձեզ ճանաչեց «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալից: Թեևնախկինում արդեն սերիալում նկարահանվելու փորձ ունեցել էիք, բայց կարծես թեհենց «Հարազատ Թշնամի»-ով սկիզբ դրվեց Ձեր դերասանական ակտիվգործունեությանը: Իրականում ակնկալո՞ւմ էիք, որ չլինելով մասնագիտությամբ դերասանուհի՝ այդքան հեշտությամբ հայտնի  կդառնաք և կլինեք ամենաքննարկվողդերասանուհիներից մեկը:

Հեռուստատեսության ասպարեզում իմ ակտիվ գործունեությունը սկսվեց հենց «Հարազատ Թշնամի» սերիալից: Իմ հաջողության սկիզբը Դիանա Գրիգորյանի վստահությունն էր: Այս ասպարեզում գտնվող յուրաքանչյուր մարդ ցանկանում է լինել հայտնի, սակայն քչերի մոտ է դա ստացվում: Ճիշտ է, ես չունեմ դերասանական կրթություն, բայց այն, ինչ ունեմ, դա իմ աշխատասիրության, ինչպես նաև պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ է:

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ կցանկանայիք այնպիսի դերասանուհիդառնալ, որ թեկուզ եթե չլիներ Ձեր մասնակցությունը  որևէ տեղ, երբեք չմոռացվեիք:Ի՞նչ եք կարծում՝ երկու տարի գրեթե ամեն օր հայտնվելով մարդկանց «տանը»,կարողացե՞լ եք գոնե կիսով չափով ձեռք բերել Ձեր իսկ նշածը:

Հարցազրույցներից մեկում նշել եմ, որ կցանկանայի հիշվել ինձանից հետո… Հույս ունեմ՝ կհիշվեմ:

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո, երբ Ձեր աստեղային ժամն էր, և թվում էր, թե առաջարկները պետք է միմյանց հաջորդեին,  մեկնեցիք Ուկրաինա՝ Ձեր մայրիկի մոտ: Սակայն որոշ ժամանակ հետո կրկին վերադարձաք Հայաստան և որպես վերադարձի պատճառ առաջ բերեցիք կարոտը:  Իրականում գուցե հասկացա՞ք, որ կարող էիք ձեռքից բաց թողնել այն հայտնիությունն ու հաջողությունը, որն արդեն ունեիք:

Երբևէ որևէ բան չեմ անում PR ձեռք բերելու համար, իմ զգացմունքներն իմն են: Կարոտ նշանակում է՝ սիրում եմ հայրենիքս և չեմ կարողանում երկար մնալ այլ երկրում և ըստ այդմ՝ վերադարձա հենց այս պատճառով: Վերադարձս բոլորովին կապ չուներ հայտնի լինելու և չլինելու հետ:

Վերադառնալով հայրենիք՝ սկսեցիք նկարահանվել «Դոմինո» սիթքոմում: Հետաքրքիր է՝ հե՞շտ տրվեց այդ կտրուկ անցումը և արդյո՞ք վախ չկար հանրության մոտ  նոր կերպարով չընկալվելու:

Նոր ժանր, նոր աշխատանքային թիմ: Բնական է, մտահոգված էի, թե ինչպես ինձ մոտ կստացվի, մարդիկ նույնիսկ դրսում էին ինձ Էմկա դիմում, իրականում չգիտեի՝ «Դոմինո»-ն դիտելուց հետո որպես Լիլիթ ինչպես կընկալվեի հանրության կողմից:

Նախկինում ունեցած Ձեր փորձը («Հարազատ Թշնամի») վկայում է այն մասին, որ նկարահանվում էիք մի սերիալում, որտեղ որ գրեթե բոլոր իրադարձություններըզարգանում էին հենց Ձեր շուրջ: Իսկ «Դոմինո» սիթքոմում թեպետ գլխավորհերոսուհիներից մեկին էիք մարմնավորում,  սակայն տպավորություն էր, որ Ձերկերտած կերպարը երկրորդական էր: Ի վերջո՝ դա՞ էր պատճառը, որ հանդիսատեսըՁեզ չտեսավ սիթքոմի 2-րդ եթերաշրջանում, թե՞  չնկարահանվելուդրդապատճառներն ավել խորքային էին:

Սիթքոմում ես հանդես էի գալիս որպես դերասանուհի և ես իրավասու չէի որոշելու, թե երկրորդ եթերաշրջանում ինչ նոր դեպքեր կզարգանան և սցենարային ինչ նոր ուղվածություններ կլինեն:  Սիթքոմում սցենարային փոփոխություններ եղան, երևի թե նկատած կլինեք, և միգուցե հենց դրանք եղան պատճառը, որ ես երկրորդ եթերաշրջանում այլևս չկամ:

Շարունակելով  տվյալ թեման՝ պետք է նշեմ, որ Ձեր՝ «Դոմինո»-ում այլևսչնկարահանվելը համացանցային օգտատերերի մոտ բազմաթիվ քննարկումներիառիթ հանդիսացավ: Ըստ խոսակցությունների՝ տարաձայնություններ էիք ունեցելսիթքոմի տնօրինության հետ: Իսկ վերջերս էլ քննարվում էր նաև այն վարկածը, որ«Դոմինո»-ի ստեղծագործական թիմին այլևս չէր գոհացնում Ձեր կառուցվածքը,ավելին՝ Ձեզ խնդրել էին փոքր-ինչ նիհարել:

Նախորդ հարցում ես ինչ-որ չափով արդեն նշեցի պատճառը, իսկ ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա չեմ կարծում, որ ինձ որպես մոդել էին հրավիրել նկարահանվելու և ես պարտավոր էի պահել 90-60-90 ընդունված չափսերը: Երբեմն հարցի պատասխանը շատ ավելի պարզ է, քան կարող է լինել ոմանց երևակայությունը: Ուղղակի սցենարային փոփոխություն, որում կերպարի գիծն ավարտվում է:

Անցում կատարելով դեպի Ձեր անձնական կյանք, հարկ է նշել, որ վերջերսխոստովանեցիք, որ ընտրյալ ունեք: Հետաքրքիր է, ի՞նչ փուլում են ձերհարաբերությունները: Արդյո՞ք դրանք օրինականացնելը սարերի հետևում չէ:

Այս հարցին միայն ցանկանում եմ պատասխանել, որ երջանիկ եմ: 

Գաղտնիք չէ, որ կար շրջան, երբ անդադար քննարկվում էին Ձեր և երգահան ՌիչարդՄադլենյանի սիրավեպի մասին լուրերը: Դատելով ձեր երկուսի միկրոբլոգումտեղադրված լուսանկարներից և տեսանյութերից, կարելի էր եզրակացնել, որ դուքիսկապես մտերիմ ընկերներ էիք: Սակայն պետք է փաստենք, որ ձեր հնարավոր սիրավեպի խոսակցություններն այդպես էլ երբեք հստակ չմեկնաբանվեցին՝  ոչ Ձեր,  ոչ էլ Ռիչարդի կողմից: Այսօր, երբ այդ ամենը կարծես անցյալում է, կարո՞ղ եքմանրամասնել, թե իրականում ի՞նչ կարգավիճակում էիք գտնվում Դուք և ՌիչարդՄադլենյանը:

Սա կյանքի անցած փուլ է, որի մասին խոսել չեմ ցանկանում:

Լիկա թեև բավական երիտասարդ եք, բայց բոլորովին վերջերս համալրեցիքգործարար-դերասանուհիների շարքը: Արդյո՞ք Ձեզ հեշտ է տրվում լինել վերահսկողիև կառավարողի դերում:  

Իհարկե այդքան էլ հեշտ չէ, բայց պետք է փորձել և սովորել: Կարծում եմ, որ վատ չի ստացվում: Ինքս գտնում եմ, որ սա դեռ միայն սկիզբն է:

Եվ զրույցի վերջում, կցանկանայի տեղեկանալ, թե ի՞նչ նոր առաջարկներ կան՝կապված Ձեր դերասանական գործունեության հետ: Ե՞րբ և ի՞նչ ձևաչափումհեռուստադիտողը հնարավորություն կունենա ապագայում տեսնելու Ձեզ:  

Առաջարկներ շատ կան տարբեր հեռուստաընկերություններից, սակայն ուզում եմ մի որոշ ժամանակ զբաղվել սրահիս զարգացմամբ, մինչև որ կլինի այն առաջարկը, որը որ կհետաքրքրի ինձ:

 

33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան