Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապրիլի 1-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Այսօր ցանկացած մեխանիզմ (լինի դա ընտանիքը, աշխատանքը, թե այլ բան), որի պտուտակը հանդիսանում է Խոյը, խափանումներ կտա: Չնայած, որ այդ խափանումները հիմնականում կսահմանափակվեն մանրուքներում, կարող են խիստ շեղել Խոյերին` խանգարելով կենտրոնանալ: Այդ իսկ պատճառով` Խոյերն այսօր գլուխ գովալու արդյունքներ չեն ունենա: Չնայած` դժվար թե որևե մեկը, այդ թվում ղեկավարությունը, այսօր նրանցից սխրագործություններ սպասի:

Ցուլ

Ցուլերին աստղերն այսօր կտրականապես խորհուրդ չեն տալիս միայնակ գործել: Այսօր դուք դժվար թե կարողանաք ինչ-որ բան լուծել, իսկ եթե փորձեք, արդյունքը ցավալի կլինի: Այնպես որ, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ կարևոր հարց լուծել, ստիպված կլինեք քննարկել այն շրջապատի հետ, լսել նրանց կարծիքները, փոխզիջում գտնել: Այդ դեպքում արդյունքը կարժենա ծախսած ջանքերին. բարդ ճանապարհն ուղիղից շատ ավելի արդյունավետ կլինի:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակներին խորհուրդ չի տրվել ներգրավվել արկածախնդրությունների` լինի դա աշխատանքում, անձնական կյանքում, թե որևէ այլ գործում: Ցանկացած հարցում, որտեղ հաջողություն եք սպասում, կարող են խափանումներ լինել. հաջողությունն այսօր ձեզանից երես կթեքի: Տհաճություններից խուսափելու համար բավական է ուղղակի ռիսկի չդիմել, պահպանել ստուգված, պահպանողական ուղղությունը կամ զբաղվել ընթացիկ հասարակ գործերով:

Խեցգետին

Այսօր Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հույսը դնել միայն իրենց վրա. ինքնավստահությունը կարող է հանգեցնել սխալների և խափանումների: Այսօր հեշտությամբ կարող եք չնկատել այն, ինչը գտնվում է ձեր քթի տակ, կամ սխալվել տարրական հարցում: Փոխարենը հաջող կստացվի զույգով աշխատանքը. եթե մտերիմներից մեկը սիրալիր կերպով համաձայնի վերահսկել ձեզ, շատ ավելի ուշադիր և պակաս ցրված կդառնաք:

Առյուծ

Այսօր Առյուծներին խորհուրդ չի տրվում անցնել խոշոր նախագծերի` այլ մարդկանց մասնակցությամբ. դժվար թե հաջողվի դրանք իրագործել: Նույնը վերաբերում է նաև ցանկացած համատեղ նախաձեռնության: Միակ մարդը, ում վրա կարող եք այսօր ինչ-որ չափով հույս դնել, դուք ինքներդ եք: Հետևապես, արժե կենտրոնանալ այն նախագծերի վրա, որոնց համար անձամբ եք պատասխանատու և որոնցում ձեզ ոչ ոք չի կարող խանգարել:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս այսօր ներկայացնել իրենց նախագիծը կամ հենց իրենց. շրջապատը դա գերազանց կընդունի: Օրը Կույսերին մղում է խոսելու կերպարների և զգացմունքների լեզվով, իսկ դա հենց այն լեզուն է, որը բոլորը մեծ ուրախությամբ կընդունեն: Այլ կերպ ասած` խորհուրդ չի տրվում ունկնդիրների ուղեղները ծանրաբեռնել թվերով և փաստերով: Բավական են վառ, վարակիչ զգացմունքները, և մարդիկ սիրով կհետևեն ձեզ:

Կշեռք

Այսօր Կշեռքներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել, որ ամեն ինչ այնպիսին չէ, ինչպես առաջին հայացքից է թվում: Ընդ որում` անակնկալները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ` ոչ այնքան: Օրինակ` կարող են անսպասելի դժվարություններ ի հայտ գալ գործերում, որոնք վաղուց լուծված էիք համարում: Միևնույն ժամանակ, որոշ բարդ հարցեր այսօր կարող են ինքնըստինքյան լուծվել: Մի խոսքով, ճիշտ կանեք այսօր պատրաստ լինել ցանկացած անակնկալի:

Կարիճ

Կարիճներին օրը չի հակում վերլուծելու կամ մանրամասների մեջ խորանալու: Կարող եք ընթացքում որոշումներ կայացնել կամ գաղափարներ մերժել` ենթարկվելով միայն ներքին պոռթկմանը: Սակայն աստղերը զգուշացնում են, որ այսօր չարժե ապավինել ինտուիցիային: Կանխազգացումները, ամենայն հավանականությամբ, խաբուսիկ կլինեն, իսկ դրանց հիման վրա ընդունված որոշումները` սխալ: Բարդություններից և տհաճություններից խուսափելու համար ճիշտ կանեք տաք գլխով չգործել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր խորհուրդ է տրվում եռակի զգույշ լինել, հատկապես այն ամենում, ինչը վերաբերում է ռիսկային նախագծերին և արկածախնդրություններին: Աստղերը հուշում են, որ այսօր չարժե հույսը դնել բախտի վրա, քանզի մեծ է կործանիչ տապալման հավանականությունը: Այնպես որ, այսօր չարժե ռիսկի դիմել:  Խելամիտ կլինի որոշ ժամանակ ուղղակի սպասել, նախագիծը հետաձգել. ժամանակի հետ իրավիճակը կփոխվի, և կկարողանաք վերադառնալ ձեր մտահղացմանը:

Այծեղջյուր

Այսօր Այծեղջյուրների էնտուզիազմը կարող է հակառակ արդյունքի բերել: Առաջ ընթանալու փոխարեն Այծեղջյուրներն իրենց անզուսպ պոռթկումով կարող են նյարդայնացնել շրջապատին, և դա կկանգնեցնի նրանց բոլոր ձեռնարկումները: Որպեսզի նման բան տեղի չունենա, աստղերը խորհուրդ են տալիս խնայել ուժերը և օրն անցկացնել մտերիմների հետ շփվելով: Իսկ եթե իրավիճակն ակտիվություն պահանջի, փորձե՛ք ավելորդ պոռկթում չդրսևորել:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս թուլանալ և ինչպես հարկն է հանգստանալ: Դա ձեզ պարզապես անհրաժեշտ է, որպեսզի վերականգնեք էներգիայի և կենսական ուժերի սպառված պաշարը: Շրջապատում ձեզ կարող են չհասկանալ, այդ իսկ պատճառով` արժե մտածել, թե ինչպես գործել, որպեսզի չվնասեք ո՛չ ձեզ, ո՛չ ուրիշներին: Հնարավոր է, որ պարտականությունների մի մասը կարողանաք դնել ուրիշների ուսերին, իսկ մյուս մասն ընդհանրապես հետաձգել:

Ձկներ

Այսօր Ձկներին անհրաժեշտ է իրենց թափ տալ: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչի նկատմամբ անտարբեր եք: Իրականում ձեր զգացմունքները բթացրել է առօրյան, և եթե կարողանաք կյանքում բազամազանություն մտցնել, կվերակենդանանա նաև հանգած էնտուզիազմը: Գուցե արժե մի կողմ դնել բոլոր գործերը և մեկնել հանգստի կամ հակառակը` անցնել նոր հեռանկարներ խոստացող նոր նախագծի: Այսօր փոքր-ինչ արկածախնդրությունը ձեզ միայն օգտակար կլինի: 

Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»