Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանկցության, թե բանսարկության ֆորմատ.«Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայաստանում գտնված է նոր «Ալֆան և Օմեգան»՝ ի դեմս «4+4+4» ֆորմատի, որը հղացել էր ՀԱԿ-ը, ու որը մեծագույն սիրով ընդունեց իշխանությունը։ Ըստ որում՝ այս հարցում տեղի Է ունենում իսկապես զավեշտալի մի իրավիճակ։ ՀԱԿ-ն առաջարկել Է, իշխանությունները սիրով ընդունել, իսկ նրանք, որոնք չեն ընդունում այս ֆորմատը՝ սկսել են այս շրջանակները սպասարկող քարոզչամիջոցների կողմից որակվել որպես իշխանական խաղի մասնակիցներ։

Այսինքն՝ իշխանությունները սիրով ընդունել են ՀԱԿ–ի առաջարկը, իսկ ովքեր որևէ բան չեն սպասում և որևէ ակնկալիք չունեն այս ֆորմատից՝ համարվում են կեղծ ընդդիմություն կամ իշխանական սցենարի մասնակից։ Այսինքն, ըստ էության, առավել քան պարզ Է դառնում այս ողջ կոմբինացիայի իմաստը։
Մի կողմից՝ քաղաքական դաշտում ի հայտ է գալիս, այսպես ասած, պրոցեսի իմիտացիա, որով երկու կողմերը փորձում են ցույց տալ, որ զբաղված են ինչ-որ շատ կարևոր հարցով, իշխանությունները փորձում են ցույց տալ, որ Ընտրական օրենսգիրք են ընդունում համազգային լայն քննարկումներով, ընդդիմության հետ դեմ-դիմաց նստած, մյուս կողմից՝ սահմանվում Է կեղծ և անկեղծ ընդդիմության շուրջ դիլեման խթանելու և այդպիսով հասարակական գիտակցության՝ ախտահարում ապահովող այդ անպտուղ ու անիմաստ երևույթը խթանելու նախադրյալ՝ ով ֆորմատի հետ չէ, մեր դեմ Է տարբերակով, որից օգտվում են սեղանի շուրջ նստած և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն ներկայացնող ուժերը։

Համենայնդեպս, որևէ այլ տեսանելի բաներով այս ֆորմատի մեջ ներգրավված քաղաքական ուժերը զբաղված չեն, և եթե նրանք զբաղված լինեին առավել հանրօգուտ ինչ-որ բանով, եթե նրանք զբաղված   լինեին   հասարակության շահերը սպասարկելուն միտված որևէ կոնկրետ գործով, ապա ոչ մեկը երևի թե չի կասկածում, որ վայրկյան անգամ չէին հապաղի այդ ամենը ի ցույց դնելու, և ոչ թե լրագրողներին դուրս կհրավիրեին, այսպես ասած, բանակցությունների սենյակից, այլ հակառակը՝ այդ սենյակ որքան հնարավոր է լրագրողներ կհրավիրեին՝ հասարակությանը իրենց քայլերը ցույց տալու համար, ընդդիմախոսներին և «չարախոսներին» էլ ապացուցելու համար, թե ինչպես են իրականում կռիվ տալիս հասարակության և պետության շահերի համար, ոչ թե լուծում ինչ-որ խնդիրներ։
Ընտրական օրենսգրքի շահառուները Հայաստանի ողջ հասարակությունն է, Հայաստանի քաղաքացիները, և այս դեպքում որևէ բան այդ հասարակության աչքից թաքցվում է ոչ թե բանակցությունների, այլ բանսարկությունների սենյակի դեպքում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
 
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան